Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման մասնավորապես ընդունելության գործող կարգի որոշ դրույթների /հիմնականում տեխնիկական բնույթի/ վերանայման անհրաժեշտությունից,

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգում նախատեսված են կարգավորումներ, որով սահմանվել են ՀՀ կառավարության  2021 թվականի փետրվարի 4N 136-Ն որոշմամբ վերանայված հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված Տավուշի մարզի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար բուհեր ընդունելության նոր հնարավորություններ։ 2023-2024 ուսումնական տարվանից չափորոշիչը փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով: Կարգավորման նպատակն էր 2023-2024 ուսումնական տարվա ավարտից փորձնական ներդնել թեսթերի /առաջադրանքների/ նոր համակարգ (նոր ծրագրային նյութի վերջնարդյունքները գնահատելու համար)՝ արդեն 2026 թվականից հետո հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կիրառելու ակնկալիքով: Այս ձևաչափով քննությունները կազմակերպվում են ընդունելության հիմնական   փուլից հետո, հուլիս ամսվա ընթացքում: Ըստ էության, այն լրացուցիչ ևս մեկ հնարավորություն է քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու առավել բարձր արդյունքով: Նախագծով առաջարկվում է Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների համար ընդունելության քննությունների լրացուցիչ հնարավորության կիրառումը շարունակել ներառյալ 2028-2029 ուսումնական տարվա համար՝ հաշվի առնելով, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով  (https://escs.am/files/files/2023-08-03/c01eb325c5ab5f7c3e6593dc47a1f59d.pdf) փոփոխություններ են կատարվել չափորոշչի ներդրման ժամանակացույցում, ըստ որի բոլոր առարկայական ծրագրերի և չափորոշիչների փորձարկում ՀՀ բոլոր  հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում սահմանվել է 2026 թ. սեպտեմբերի 1-ից, իսկ ամբողջական ներդրում ուսումնական հաստատություններում՝ 2027 թ. սեպտեմբերի 1-ից:

Նույն հանրակրթական չափորոշչով սահմանվել է նաև «Հայաստանի պատմություն» առարկան, որով պայմանավորված համապատասխան փոփոխություններ են կատարվում գործող կարգում:

Նախագծով 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելության համար ևս, ինչպես նախորդող ուսումնական տարիներին, ամրագրվել են նաև Արարատյան բակալավրիատի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի Արարատյան բակալավրիատին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսված ընդունելության նոր համակարգի գործարկումը, որն օրենքի եզրափակիչ դրույթների (43-րդ հոդվածի 7-րդ մաս) համաձայն կիրառվելու է 2029-2030 ուսումնական տարվանից: Ըստ օրենքով ամրագրված նոր կարգավորումների (21-րդ հոդվածի)՝ ընդունելության մրցույթի անցկացման իրավասությունը վերապահված է բուհերին, միաժամանակ ամրագրված է, որ բոլոր բուհերի բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավր), ինչպես նաև առաջին և երկրորդ (մագիստրատուրա),  մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության (այսուհետ` առաջին շրջափուլով ընդունելություն) համար պարտադիր են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը: Առաջին շրջափուլով ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ, ըստ կրթական ծրագրերի, պետք է հրապարակեն ընդունելության կարգը, ներառյալ ընդունելության պահանջները և գնահատման մեթոդաբանությունը, որը կարող է ներառել`

 

1) հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատականին ներկայացվող պահանջ

2) կամ տվյալ կրթական ծրագրով ընդունելության մոտիվացիոն նամակ

3) կամ ներբուհական քննություններ հանձնելու պահանջ

4) կամ հարցազրույցի պահանջ

5) կամ դիմորդի ինքնակենսագրության (պորտֆոլիոյի) գնահատման պահանջ

6) կամ կամավորության պահանջ

7) այլ պահանջներ և պահանջների ցանկացած համադրություն։

 

Մինչև նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվելու են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար ընդունելության քննւթյունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու ուղղությամբ: Առաջարկվում է կարգը լրացնել նոր՝ 16.1 կետով, ըստ որի  կարգի 14-16-րդ կետերում նշված հայտագրման ժամկետից հետո 10-օրյա ժամկետում  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ՝ ապահովելու համար ընդունելության քննությունների ընթացքում խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ներկայացնելով հավաստող փաստաթղթեր, տեղեկանքներ:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», Եվրասիա համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության համար նշված բուհերը գործուենության թույլտվություն են ստացել վերջերս (N 04-Ա/2 08.01.2024, N 1468-Ա/2 12.08.2024 ԿԳՄՍ նախարարի հրամաններով), որոնք արտացոլված չեն գործող կարգում։ Նախագծով ամրագրվում են դրանց  մասնագիտական առարկաների քննությունները՝ որպես ներբուհական ընդունելության քննություններ։

Գործող կարգի 14-րդ կետի համաձայն  միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է՝ տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրումը: Իսկ ըստ 45-րդ կետի՝ առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից՝ մինչև տվյալ տարվա հոկտեմբերի  25-ը: Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել  նշված առաջին փուլի հայտագրման և հայտում փոփոխություններ կատարելու կամ հրաժարվելու ժամկետները՝ ուղղելով տեխնիկական վրիպակը (հոկտեմբերի 25-ի փոխարեն ամրագրելով 14-րդ կետում սահմանված դեկտեմբերի 25-ը):

3. Ակնկալվող արդյունքը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացում, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումների ապահովում:

4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 3-րդ ենթակետի ժդ. (բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ընդունելության նոր մեխանիզմների մշակում և ներդրում) պարբերությունից, ինչպես նաև  2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից

  • Տևողություն

    03.02.2026 18.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 145

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: