Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի  (այսուհետ` օրենսգիրք) 138-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    18.06.2018 - 04.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8305

Տպել

Առաջարկներ`

Amalia Voskanyan

22.06.2018

Այլընտրանքային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա ունի խնամքի կազմակերպման հատուկ պահանջներ: Ընտրված խնամքի տարբերակը պետք է համապատասխանեցվի երեխայի անհատական կարիքներին, իսկ բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն առանձին դեպքերի վրա, հատկապես երեխայի անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու մտադրությամբ: Մոտեցումները պետք է հիմնվեն երեխայի շահերի և իրավունքների վրա և լինեն երեխայակենտրոն, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումը խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց շահերից է բխում: Սահմանափակումը կարելի է հանել, բայց այլ հիմնավորմամբ և մոտեցմամբ: Յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի տեսակը և միջոցը պետք է լինի անհատապես որոշված և համապատասխանի տվյալ երեխայի կարիքներին: Պետք է հաշվի առնել արդյո՞ք ավելի բարձր տարիքի անձը կգտնվի բավականաչափ ակտիվ և կկարողանա երեխայի երկարատև խնամք և դաստիրաություն ապահովել, հատկապես այն դեպքում, երբ երեխան հաշմանդամություն ունի կամ հատուկ խնամքի կարիք ունի:

Տեսնել ավելին