Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունումը բխում է 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ կառավարության N 44 նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականից  և ուժի մեջ մտած՝ 17.12.2025 թվականի ՀՕ-482-Ն օրենքից:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարել բացառապես անկանխիկ եղանակով:

Նախագծով նախատեսվում է նաև դիմում չներկայացրած անձանց համար 2026 թվականի ապրիլի 1-ից ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարումները շարունակել անկանխիկ եղանակով: 2026 թվականի ապրիլ ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով ստացող ընտանիքների համար բանկի ընտրությունը կիրականացվի ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով:

  • Քննարկվել է

    21.01.2026 - 05.02.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 510

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

04.02.2026

1. Ի՞նչ կարգավորումներ են գործելու անապահովության նպաստի վճարման դեպքում, ապրիլի մեկից բացառապես անկանխիկ եղանակով է վճարվելու՞ նաև անապահովության(ընտանեկան, սոցիալական) նպաստը։

2. Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է և' նպաստառու (անապահովության), և' կենսաթոշակառու, հնարավո՞ր է դիմում լրացնել և նույն բանկը ընտրելու դեպքում նպաստը փոխանցվի արդեն գործող կենսաթոշակի քարտին։

Կարեն Աբրահամյան

22.01.2026

Միասնական սոցիալական ծառայության կայքի միջոցով հնարավոր է փոխել վճարող կազմակերպությունը Հայփոստից բանկ կամ բանկից բանկ բոլոր տիպի նպաստների ու թոշակի դեպքում,բացի անապահովության նպաստից,առաջարկում եմ նաև անապահովության նպաստը վճարող կազմակերպության փոփոխության հնարավորություն լինի օնլայն տարբերակով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: