ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի տեսակը՝ որպես պետական նպաստի տեսակ ընդունված լինելու հանգամանքով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելու նպատակով «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանվել է պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ: Այն ընդունվել է Ազգային Ժողովի 2025 դեկտեմբերի 17-ի նիստին՝ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված են այն պետական բյուջեից վճարվող այն պարբերական սոցիալական բնույթի վճարատեսակները, որոնց գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածով սահմանված սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով:
Ըստ այդմ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելն ու վճարելն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարների ցանկում ավելացնել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է՝ «Պետական նպաստների մասին» օրենքով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն ավելացնել սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարող գումարների ցանկում:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի կարգավորվի «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարի վճարումը սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
-
Տևողություն
20.01.2026 04.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 119
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: