Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

 

««Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635‑Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի նպատակն է կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների (այդ թվում նաև պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) անկանխիկ եղանակով վճարման մասով Կառավարությանը վերապահված լիազորությունների իրացումն է՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի (այսուհետ՝ Հանձնարարական) և ուժի մեջ մտած՝ 17.12.2025 ՀՕ-483-Ն և ՀՕ-482-Ն օրենքների։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանձնարարականից բխող դրույթներ են նախատեսվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-483-Ն և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքներում։

Մասնավորապես փաթեթով նախատեսված է, որ կենսաթոշակները վճարվում են կառավարության սահմանած կարգով և եղանակով։

Կենսաթոշակների վճարմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշումներով։

Հարցը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով): Այս դեպքում նպաստին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ։

Ըստ այդմ, Հանձնարարականի համաձայն՝ կենսաթոշակը և նպաստը բացառապես անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտություն է առաջացել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն, 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ։

Կենսաթոշակաների համար սահմանված կարգով վճարվում են նաև պարգևավճարները (Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ 141-Ն որոշման հավելվածի 21-րդ կետ), պատվովճարները, վնասի փոխհատուցման գումարները։ Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման փոփոխությամբ կկարգավորվեն նաև այս վճարատեսակների անկանխիկ վճարմանն առնչվող հարաբերությունները։

Հարկ է նկատի ունենալ, որ մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կենսաթոշակը կարող էր վճարվել կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին ևս վճարվում էր կանխիկ եղանակով:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն,  Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

 

 2. Կարգավորման առարկան

1) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մասով որոշման նախագծով  առաջարկվում է՝

1.1.   բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարել 01.04.2026 –ից

1.2.  սահմանել 01.01.2026-31.03.2026 ժամանակահատվածում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխությունն ապահովող կարգավորումներ

1.3.  դիմում չներկայացրած անձանց համար սահմանել նախկինում կիրառված մեթոդաբանությամբ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով․ 2026 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակը ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կենսաթոշակն կանխիկ եղանակով ստացող անձանց համար բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի․

1.4.  անկանխիկ եղանակով կենսաթոշակ վճարել նաև այն դեպքում, երբ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի 2026 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է

1.5.  ուժը կորցրած ճանաչել լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքված՝ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` N 3 հավելվածը

1.6.  վերանայել (խմբագրել) բոլոր այն դրույթները, որոնք նախատեսում են կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու հնարավորություն՝ սահմանելով կենսաթոշակի վճարման բացառապես անկանխիկ եղանակը.

1.7.  ուժը կորցրած ճանաչել նաև կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելուն վերաբերելի մնացած բոլոր դրույթները։

2) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մասով որոշման նախագծով առաջարկվում է խմբագրել կամ ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելուն վերաբերելի բոլոր դրույթները։

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման նախագծով առաջարկվում է խմբագրել նպաստը կանխիկ եղանակով վճարելուն վերաբերելի միակ դրույթը։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կենսաթոշակները և կենսաթոշակը վճարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող այլ վճարատեսակները 2026 թվականի ապրիլի 1-ից կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ ի կատարումն Հանձնարարականի և  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-483-Ն և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքների։

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:

 

 5. Տեղեկանք

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները չեն փոխվի, իսկ  ծախսերը կարող են կրճատվել։ Ծախսերի կրճատման չափի վերջնական գնահատական հնարավոր է տալ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը, կենսաթոշակային քարտը տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող կենսաթոշակառուի բնակության վայրում հանձնելու և նրա կենսաթոշակային քարտի ակտիվացման համար անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը գնահատելուց հետո։

  • Տևողություն

    19.01.2026 03.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 251

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: