«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։»:
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի տարածքում, իսկ 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ հոգեբուժական կազմակերպությունում։»։
Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «քննիչը» բառը փոխարինել «քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում» բառերով:
2) 2-րդ մասում «կողմերի կարծիքը լսելուց հետո» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ Վ.Խաչատուրյան
-
Տևողություն
19.01.2026 04.02.2026 -
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 349
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: