«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով․
«3.3. Հաստատել՝ մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսվարողներին իրենց կողմից վճարված շահութահարկի հետվերդարձի նպատակային ծրագիրը՝ համաձայն N 5 հավելվածի։»․
2) Որոշումը լրացնել նոր N 5 հավելվածով ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կնքել N 5 հավելվածի իրականացումն ապահովող պայմանագրեր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
-ի N –Լ որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 26-ի N 355– Լ որոշման
ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԵՏՎԵՐԴԱՐՁԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Սույն նպատակային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված արտադրողականության խթանման նպատակային ծրագրից օգտվող մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսվարողներին իրենց կողմից վճարված շահութահարկի սույն հավելվածով սահմանված չափով հետվերադարձի տրամադրումը, որը կուղղվի սույն որոշման N 1 հավելվածով սահմանված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում ներգրաված լիզինգի կամ վարկային միջոցների մայր գումարի մարմանը, ինչը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ մշակող արդյունաբերության ճյուղի արդիականացման համար։
2․ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն Ծրագրի իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն) ներգրավել են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում լիզինգ կամ վարկային միջոցներ, և ստացել են տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ֆինանսական աջակցություն․
2) Ֆինանսական կազմակերպություններից ներգրավված լիզինգի կամ վարկային միջոցները ուղղել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ C (ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» ոլորտում գործունեության կազամակերպման (ծրագրի իրականացման) համար սույն որոշման N 1 հավելվածով սահմանված նպատակներին․
3) սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալու համար պետական եկամուտների կոմիտեին դիմելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում առկա չէ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում։
3. Սույն հավելվածով սահմանված Ծրագրի շրջանակում օժանդակությունը տրամադրվում է բացառապես Շահառուներին։
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԸ
4. Ծրագրի շրջանակում Շահառուներին օժանդակությունը տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում Ֆինանսական կազմակերպություններից ներգրաված լիզինգի կամ վարկային միջոցների ներգրավման առաջին երկու տարիների (այսուհետ՝ Օժանդակության տրամադրման տարի) համար Շահառուների կողմից փաստացի վճարված շահութահարկի սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված չափով հետվերադարձի ձևով։
5. Օժանդակությունը տրամադրվում է Օժանդակության տրամադրման յուրաքանչյուր տարվա համար միանվագ, շահութահարկի վճարումից հետո։
6. Շահառուներին տրամադրվող օժանդակության գումարը ուղղվում է անմիջապես Ֆինանսական կազմակերպություններին։
7. Օժանդակությունը տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 1-ից հետո, Ֆինանսական կազմակերպություններից նոր լիզինգ կամ վարկային միջոցներ ներգրաված, օգտվող Շահառուներին, սույն կետով նշված ժամկետից հետո ներգրաված լիզինգի կամ վարկային միջոցների մասով։
8. Տրամադրվող օժանդակությունը պետք է ուղղվի բացառապես սույն որոշման N 1 հավելվածով սահմանված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 1-ից հետո, Ֆինանսական կազմակերպություններից ներգրաված նոր լիզինգի կամ վարկային միջոցների մայր գումարի մարմանը, ընդ որում մայր գումարը պետք է մարվի Ֆինանսական կազմակերպության և Շահառուի միջև կնքված մայր գումարի մարման ժամանակացույցից դուրս։
9. Օժանդակության չափը սահմանվում է Օժանդակության տրամադրման յուրաքանչյուր տարվա համար Շահառուի կողմից փաստացի վճարած շահութահարկի գումարի 15 տոկոսի չափով, բայց ոչ ավել օժանդակության տարվա համար Ֆինանսական կազմակերպություններից ներգրաված և այդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ լիզինգի կամ վարկային միջոցների մնացորդի 3 տոկոսը։
10. Եթե տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների ճշգրտման արդյունքում արձանագրվում է նախկինում հայտարարագրված շահութահարկի գծով պարտավորության չափի փոփոխություն, ապա դրան համապատասխան փոխհատուցվում է օժանդակության գումարը կամ Շահառուն հետ է վերադարձնում ավել վճարված գումարը։
4․ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Որոշմամբ սահմանված N 5 հավելվածով նախատեսված փոխհատուցումից օգտվելու նպատակով Շահառուն Ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում դիմում,որը պետք է նախատեսի նաև, որ Շահառուն իր համաձայնությունն է տալիս Ֆինանսական կազմակերպությանը Պետական եկամուտների կոմիտեից ստանալ Շահառուին վերաբերող շահութահարկի և հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն:
12. Օժանդակության տրամադրման յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը Ֆինանսական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է դիմում համաձայն Ձև 1-ի՝ Շահառուների կողմից Օժանդակության տրամադրման տարվա համար փաստացի վճարված շահութահարկի, ինչպես նաև սույն հավելվածի 2-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված պահանջի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։
13. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմտիտեն դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը համաձայն Ձև 2-ի։
14. Ֆինանսական կազմակերպությունը ամփոփում է ստացված տեղեկատվությունը, հաշվարկում է Ծրագրով սահմանված շահութահարկի հետվերադարձի չափը և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը համաձայն Ձև 3-ի ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվությունը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և ամբողջական լինելու դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպության հետ օրենսդրության սահմանված կարգով կնքում է օժանդակության տրամադրման նպատակով ֆինանսավորման մասին պայմանագիր։
16. Սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված պայմանագիրը կնքելուց հետո, Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում օժանդակության տրամադրման գումարը փոխանցում է Ֆինանսական կազմակերպությանը։
17. Ֆինանսական կազմակերպությունը օժանդակության տրամադրման գումարը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մարում է Շահառուի լիզինգի կամ վարկի մայր գումարը և Շահառուների հետ կնքած լիզինգի կամ վարկի մարման նոր ժամանակացույցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
18. Սույն որոշման 10-րդ կետով նախատեսված դեպքում Պետական եկամուտների կոմիտեն շահութահարկի վերաբերյալ ճշգրտված տեղեկատվությունը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որից հետո Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան փաստաթղթերում իրականացնում է ճշգրտում և ներկայացնում է Ֆինանսական կազմակերպությանը վճարված շահութահարկի վերաբերյալ համապատասխան փոփոխություններն իրականացնելու նպատակով։
Ձև 1
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ
պարոն ____________________________________
___________________________________ Ֆինանսական կազմակերպություն-ից
(հեռախոս՝ _______________,
էլեկտրոնային փոստի հասցե՝ ____________________________)
ԴԻՄՈՒՄ
Հարգելի_____________,
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 355-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված՝ ծրագով նախատեսված օժանդակության տրամադրման նպատակով՝ խնդրում եմ տրամադրել տեղակտվություն կից ցանկով ներկայացված ընկերությունների կողմից ———— թվականի հունվարի 1-ից մինչև ———— թվականի դեկտեմբերի 31-ը փաստացի վճարված շահութահարկի գումարի վերաբերյալ՝ համապատասխան ձևաչափի, ինչպես նաև նախորդող 365 օրերի ընթացքում առկա է արդյո՞ք հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում և դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունի արդյո՞ք հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։
Ֆինանսական կազմակերպության ղեկավար՝
____________________________
(ստորագրություն)
____________________________
(ամսաթիվ, ամիս)
Իրավաբանական անձի անվանում և անհատ ձեռնարկատիրոջ անուն ազգանուն
|
Հ/Հ |
Անվանում կամ անուն,ազգանուն |
ՀՎՀՀ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Հ/Հ |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվանումը |
ՀՎՀՀ |
Գործունեության տեսակ (ՏԳՏԴ դասակարգիչ) |
Փաստացի վճարվաճ շահութահարկի գումար (ՀՀ դրամ) |
Դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում առկա է արդյո՞ք հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում |
Դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունի արդյո՞ք հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 3
Ֆինանսական կազմակերպության կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող տեղեկատվություն
|
Հ/Հ |
Կազմակերպության անվանում/ Շահառու |
ՀՎՀՀ |
Գործունեության տեսակ (ՏԳՏԴ դասակարգիչ) |
Վարկի կամ լիզինգի գումար |
Վարկի կամ լիզինգի գումարի մնացորդ առ ——— թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ |
Շահառուների կողմից վճարված շահութահարկ———թվականի դրությամբ |
Հաշվարկված օժանդակության գումար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆինանսական կազմակերպության ղեկավար՝
____________________________
(ստորագրություն)
____________________________
(ամսաթիվ, ամիս)»։
-
Տևողություն
19.01.2026 03.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 317
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: