«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի
նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի՝
1) 2.5-րդ աղյուսակի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզի անվանումը Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը
Լոռի 7. Ստեփանավան Ստեփանավան քաղաք
Ագարակ գյուղ
Ամրակից գյուղ
Արմանիս գյուղ
Բովաձոր գյուղ
Գարգառ գյուղ
Գյուլագարակ գյուղ
Լեջան գյուղ
Լոռի Բերդ գյուղ
Կաթնաղբյուր գյուղ
Կողես գյուղ
Կուրթան գյուղ
Հոբարձի գյուղ
Հովնանաձոր գյուղ
Յաղդան գյուղ
Ուռուտ գյուղ
Ուրասար գյուղ
Պուշկինո գյուղ
Սվերդլով գյուղ
Վարդաբլուր գյուղ
2) 2.8-րդ աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սյունիք 3. Գորիս Գորիս քաղաք
Ակներ գյուղ
2
Աղբուլաղ գյուղ
Արավուս գյուղ
Բարձրավան գյուղ
Խնածախ գյուղ
Խնձորեսկ գյուղ
Խոզնավար գյուղ
Խոտ գյուղ
Կոռնիձոր գյուղ
Հալիձոր գյուղ
Հարթաշեն գյուղ
Հարժիս գյուղ
Ձորակ գյուղ
Ներքին Խնձորեսկ գյուղ
Շինուհայր գյուղ
Շուռնուխ գյուղ
Որոտան գյուղ
Սվարանց գյուղ
Վաղատուր գյուղ
Վանանդ գյուղ
Վերիշեն գյուղ
Տաթև գյուղ
Տանձատափ գյուղ
Տեղ գյուղ
Քաշունի գյուղ
Քարահունջ գյուղ
Քարաշեն գյուղ
3) 2.9-րդ աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վայոց ձոր 1. Եղեգնաձոր Եղեգնաձոր քաղաք
Ագարակաձոր գյուղ
Աղավնաձոր
Աղնջաձոր գյուղ
Ամաղու գյուղ
Արատես գյուղ
Արենի գյուղ
Արտաբույնք գյուղ
3
Արփի գյուղ
Գետափ գյուղ
Գետիկվանք գյուղ
Գլաձոր գյուղ
Գնիշիկ գյուղ
Գողթանիկ գյուղ
Ելփին գյուղ
Եղեգիս գյուղ
Թառաթումբ գյուղ
Խաչիկ գյուղ
Կալասար գյուղ
Հերմոն գյուղ
Հորբատեղ գյուղ
Հորս գյուղ
Մալիշկա գյուղ
Մոզրով գյուղ
Շատին գյուղ
Չիվա գյուղ
Ռինդ գյուղ
Սալլի գյուղ
Սևաժայռ գյուղ
Վարդահովիտ գյուղ
Վերնաշեն գյուղ
Քարագլուխ գյուղ
Հոդված 3. Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ աղյուսակի 29-րդ և 44-րդ, 2.8-րդ աղյուսակի 97-րդ և
101-րդ, 2.9-րդ աղյուսակի 8-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 13.38-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.38
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
4
Ենթակա է լրացման Կադաստրի կոմիտեի կողմից
Հոդված 4. Օրենքի 16.78-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.78
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ենթակա է լրացման Կադաստրի կոմիտեի կողմից
Հոդված 5. Օրենքի 17.82-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 17.82
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ենթակա է լրացման Կադաստրի կոմիտեի կողմից
Հոդված 6. Օրենքի 13.28-րդ, 16.34-րդ, 17.71-րդ, 17.84-րդ հոդվածները և հավելվածներն ուժը
կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 oրենքի
102-րդ հոդվածում..
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5-րդ մասով
«3.5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց
ձորի մարզի Եղեգնաձոր համայնքներում ավագանու ընտրությունները նշանակվում են համապատասխան
մարզպետի որոշմամբ: Ընտրություններն անցկացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական
օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասով
սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական
ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական
օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները։
Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների
արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ, Լոռի Բերդ, Ստեփանավան, Սյունիքի մարզի
Գորիս, Տաթև, Տեղ, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր համայնքների տեղական
ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված
համայնքների ավագանիների անդամները ստանձնում են իրենց լիազորությունները:»:
2) 4-րդ մասի «3.4-րդ» բառից հետո լրացնել «, 3.5-րդ» բառը.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:
-
Տևողություն
16.01.2026 31.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 456
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: