«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 18-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N2037-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Որոշման վերնագրից հանել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը և փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդարությամբ նոր՝ 6.1 կետով․
«6.1 Սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցի) Հայաստանի Հանրապետությանը նվիրելու կամ նվիրաբերելու դեպքում նվերը կամ նվիրաբերությունն ընդունելու, ինչպես նաև հաշվեկշռում հաշվառելու գործառույթն իրականացնում է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին նախատեսվում է նվերել կամ նվիրաբերել շարժական գույքը՝ այդ մարմնի ղեկավարի իրավական ակտի հիման վրա, իսկ պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա կազմակերպության դեպքում՝ այդ կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարի իրավական ակտի հիման վրա: Իրավական ակտերը պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները՝
1) նվիրվող կամ նվիրաբերվող գույքի անվանումը, հասցեն (առկայության դեպքում).
2) գույքագրման համարը, նույնականացման համարը (առկայության դեպքում), արտադրման (շահագործման հանձնելու) տարեթիվը.
3) հաշվեկշռային (սկզբնական) արժեքը կամ անկախ գնահատողի կողմից տրամադրված շուկայական արժեքը ․
4) ֆիզիկական անձի անունը կամ իրավաբանական անձի անվանումը, որի կողմից նվիրվում կամ նվիրաբերվում է գույքը.
5) նվիրատվության կամ նվիրաբերության նպատակը.
6) հանձնման-ընդունման աշխատանքների կատարման ժամկետը.
7) տեղափոխման և հաշվառման ծախսերը հոգացող մարմինի (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) անվանումը:
Ընդ որում, նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են կոմիտեի հետ, ինչպես նաև մարմինների կողմից կոմիտե են ներկայացնվում տարեկան հաշվետվություններ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունված շարժական գույքի վերաբերյալ։ Գույքի հետագա պահպանման համար պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության դեպքում՝ իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ։ Բացասական եզրակացության դեպքում՝ նվերն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիման վրա:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Տևողություն
14.01.2026 04.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 295
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: