Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                          ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2018 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
15-
Ի N 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կենդանիներիսպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» N 142-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-7-րդ կետերի «Կատարման ժամկետը» սյունակում «2018 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2019 թվականի հունվարի 1-ից» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    14.06.2018 - 30.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8897

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

20.06.2018

Մինչև 01. 01. 2019թ. պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետի հետաձգումը քննարկվել է արդյոք սպանդանոցների տերերի հետ, հաշվի են առնվել վերջիններիս բիզնես շահերը, քանի որ նրանք պլանավորել են հուլիս ամսից սկսած ակտիվ գործունեություն ծավալել, իսկ այս առաջարկի ընդունման պարագայում, այն կհետաձգվի ևս 6 ամիս:

Թաթուլ Ստեփանյան

19.06.2018

Սպանդանոցային մորթի իրականացման նպատակն առողջ միս, մսամթերք, ենթամթերքներ ստանալն է, այսպես է ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ կարևոր է թե որտեղ է կառուցվում սպանդանոցը հատկապես <<առողջ>> բառի համատեքստում: Այնինչ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշման>> համաձայն <<հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին>> են հանձնվում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները: Սրանք այն շենքերն ու շինություններն են, որտեղ, որոշ դեպքերում շուրջ 70-80 տարի, ամենօրյա ռեժիմով, անասնաբուժական աշխատակազմը գործ է ունեցել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ կրող սուբյեկտների հետ: Ընդ որում այս շինքերին կից գործել են Բեկարի հորեր, որի փաստը ևս լրացուցիչ մտահոգության առիթ է դառնում: Հաշվի են առնվել արդյոք վերը նշված փաստերը, հատկապես այդ շենքերում սպանդանոցներ հինելու մտադրության ժամանակ, ուր են տեղափոխվում այդ շենքերում աշխատող մասնագետները, որտեղ են նրանք իրականացնելու իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները: ԵՎ ի լրումն, ինչպիսի արձագանք կարող է լինել ներքին և արտաքին շուկաներում, եթե բացահայտվի, որ այն միսը, մսամթերքը, որը տվյալ սպանդանոցի տերերը պետք է առաջարկեն պոտենցիալ հաճախորդներին ստացվել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ շուրջ 70-80 տարի ամենօրյա ռեժիմով աշխատող շենքերի տարածքներում: Տեղեկացված են արդյոք այն 7 շահառուները, որ իրենք ներդրում են անում <<ոչ առողջ>> տարածքներում և ինչ ռիսկեր են իրենց սպառնում:

Թաթուլ Ստեփանյան

19.06.2018

Առաջարկում եմ տեքստում ներկայացնել հիմնավորումներ, առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով թվով 7 գործարար ծրագրերի շահառուների կողմից հիմնվող սպանդանոցների գործարկումը բավարար է ՀՀ-ում ամբողջապես անցնել սպանդանոցային մորթի:

Տեսնել ավելին