Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 2/փ-402, դեկտեմբերի 12-ի N 2/փ-407, N 2/փ-408, N 2/փ-406 և N 2/փ-409 դրական եզրակացությունները, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի N 01/03.1/11945-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 16-ի N Պ-3671), N 01/03.1/11949-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 16-ի N Պ-3668), դեկտեմբերի 18-ի N 01/03.1/11994-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N Պ-3698), N 01/03.1/11995-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N Պ-3697) և N 01/03.1/11996-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N Պ-3690)  գրությունները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով 0.91788 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «49.0128» թիվը փոխարինել «48.0949» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «505.3827» թիվը փոխարինել «504.4648» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «506.2828» թիվը փոխարինել «505.3649» թվով,
2)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով 0,91788 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «0.98723» թիվը փոխարինել «1.90511» թվով,    
3)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով 0.919661 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «48.0949» թիվը փոխարինել «47.1752» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «504.4648» թիվը փոխարինել «503.5451» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «505.3649» թիվը փոխարինել «504.4452» թվով, 
4)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով 0,919661 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «1.90511» թիվը փոխարինել «2.824771» թվով,  
5)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով 1.0774 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «47.1752» թիվը փոխարինել «46.0978» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «503.5451» թիվը փոխարինել «502.4677» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «504.4452» թիվը փոխարինել «503.3678» թվով,
6)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով 1.0774 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «2.824771» թիվը փոխարինել «3.902171» թվով,  
7)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով 0.82564 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «46.0978» թիվը փոխարինել «45.27216» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «502.4677» թիվը փոխարինել «501.64206» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «503.3678» թիվը փոխարինել «502.54216» թվով,
8)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով 0.82564 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «3.902171» թիվը փոխարինել «4.727811» թվով,  
9)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Պտղնի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0318-0105 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.5-րդ տողի 2-րդ սյունակում «298.10» թիվը փոխարինել «298.05» թվով, 3-րդ սյունակում՝ «287.80» թիվը փոխարինել «287.75» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «196.22» թիվը փոխարինել «196.17» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «236.54» թիվը փոխարինել «236.49» թվով։    
2. Սահմանել, որ հողամասերի սեփականատերերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարեն հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
3.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                   ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Տևողություն

    12.01.2026 28.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 72

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: