Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավա¬րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագծով նախատեսվում է, որ տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում նաև՝ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը՝ ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակ­ներ (որդեգրող­ներ ու որդեգրվածներ)) վերաբերյալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու ժամա­նակահատվածի վերաբերյալ, ՀՀ ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում՝ Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համա­տեղ հրամանով սահմանված կարգով։ Նախագծով սահմանվում է նաև, որ ի թիվս որոշմամբ սահմանված այլ տվյալների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում նաև տեղեկատվություն՝ հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների) վերաբերյալ։ Նախագծով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ և լրացումներ կապված ֆիզիկական անձանց կողմից տարեկան հաշվարկների ներկայացման ժամկետները ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով:

  • Տևողություն

    09.01.2026 24.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 646

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: