Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

          N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը:
  • Հավելվածի.

ա.  2-րդ և 7-րդ կետերի «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանում» 5-րդ սյունյակի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն բառերը փոխարինել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն բառերով,

բ. 14-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանում» 5-րդ սյունյակի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն բառերը փոխարինել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն բառերով և հանել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը,

գ. 14-րդ և 16-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2018» թիվը փոխարինել «2019» թվով, իսկ 32-րդ կետում` «2020» թվով,

  • Հավելվածի ողջ տեքստում «էկոնոմիկայի», «էներգետիկայի և բնական պաշարների, «տրանսպորտի և կապի» և «քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «տնտեսական զարգացման և ներդրումների», էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» և «քաղաքաշինության կոմիտե» բառերով.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                            

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ      

  • Քննարկվել է

    13.06.2018 - 28.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6851

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ