Որպեսզի ապահովվի բոլոր համայնքների խնդիրների համաչափ ընդգրկում, տեղական փորձի ու կարիքների ճիշտ հաշվի առում և ռազմավարության արդյունավետ ու համակողմանի իրականացում։ Առաջարկում եմ 1-ին Հավելվածի 8-րդ գլխի 146 կետում սահմանվող Համակարգող խորհրդի մեջ ընդգրկել ոչ միայն Երևանի ՏԻՄ, այլ նաև այլ համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին։
Այսպիսով, առաջարկվում է կետը շարադրել հետևյալ կերպ՝
«Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը մշտադիտարկելու և գնահատելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է Համակարգող խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի նախագահությամբ։ Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Արտաքին գործերի նախարարի տեղակալը, Առողջապահության նախարարի տեղակալը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, Պաշտպանության նախարարի տեղակալը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Գլխավոր դատախազի տեղակալը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, Կենտրոնական բանկի, Վիճակագրական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզերում գործող տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները»։