Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
անհրաժեշտությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի
պահանջով ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի
«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և
մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին
դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» N1280-Ն որոշումը, որը
հանդիսանում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, հետևաբար «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումը՝ իրավական ակտերի
կարգավորումներով պայմանավորված ենթակա է չեղարկման:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների կատարումը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության մասնագետների կողմից:
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Չկան:
6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

արդյունքում կկատարվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները, ինչպես
նաև միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած
մշակույթի գործիչների համար հնարավոր կլինի ապահովել դրամական խրախուսում ստանալու մեկ սահմանված
կարգ՝ բացառելով վերջիններիս թյուրընկալումները:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաև ՀՀ կառավարության
2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի
4-րդ գլխի 4.9 բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության
միջոցառումների ծրագրի՝41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետից:
9. Այլ տեղեկություններ.

  • Քննարկվել է

    23.12.2025 - 09.01.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 708

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: