Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ  ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.             Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության «2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և  խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» ենթակետի պահանջից։

Յուրաքանչյուր տարի ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ գիտական կենտրոն) կողմից իրականացվում է Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկում է արդյունագործական որսի չափաքանակ:

Սույն իրավական ակտի մշակման համար հիմք է հանդիսացել գիտական կենտրոնի կողմից 2025 թվականին Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում ներկայացված հաշվետվությունը, որտեղ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թվականի  համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիմք ընդունելով գիտական կենտրոնի առաջարկը մշակել է սույն նախագիծը, ինչով Կառավարության հաստատմանն է ներկայացնում Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2026 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և որակի բնութագրերը։

 

Վերոնշյալ միջոցառման ապահովման նպատակով կազմվել է աղյուսակ, որով սահմանվել են 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային պրակտիկայում ձկների թույլատրելի որսի չափման միավոր ընդունված է երկարությունը՝ արդյունագործական թույլատրելի չափման միավոր ընդունվել է ձկան երկարությունը։

Սևանա լճում 2024-2025 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության,  շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական բաժնի և գիտական կենտրոն մասնագետները 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը Սևանա լճում իրականացրել են գիտական որս, ինչի արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թվականի նոյեմբերի 20-ից 2027 թվականի փետրվարի 1-ը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը նպատակաուղղված է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» ենթակետի պահանջի կատարմանը։

Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Նախագծի ընդունման հիմք է հանդիսացել Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում գիտական կենտրոնի կողմից 2025 թվականի իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված  առաջարկությունները:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 110 մլն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ամրագրված «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությունից։

 

  • Տևողություն

    22.12.2025 09.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 111

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: