«Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը (այսուհետ՝ օրենք) ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, որի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, նույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության անցկացման ընթացակարգը սահմանվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով, իսկ 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը սահմանվում են ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով։
Նշվածով պայմանավորված 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ վարչապետի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշումը։ Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 6-րդ կետով նախատեսված է «Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում» միջոցառումը։ Ուստի օրենքով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին լիազորված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է «Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է սահմանել Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
19.12.2025 03.01.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Հանրային կառավարում, Հանրային ծառայություններ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 69
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: