Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

________________ 2025 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման`

1) վերնագրից հանել «գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու,» և «գործառույթների ցանկը հաստատելու,» բառերը.

2) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ կետից հանել «, իսկ պետական մարմինների վրա չի տարածվում նաև սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` պետական մարմինների հետ պայմանագիր կնքելու պահանջը» բառերը.

4) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 6-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարին» բառերը փոխարինել «Պետական մարմիններին՝ իրենց կողմից օպերատորին պատվիրակվելիք գործառույթների մասով» բառերով.

բ. 2-րդ ենթակետից հանել «՝ համագործակցելով իրավասու մարմինների հետ» բառերը

գ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ ենթակետերը.

դ. 6-րդ ենթակետում «կարգը» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերը։

6) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) Հավելված N 1-ը և Հավելված N 2-ը ուժը կորցրած ճանաչել.

8) Հավելված N 3-ով հաստատված «Պետական մարմինների և օպերատորի միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի» օրինակելի ձևում՝

ա. նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը.

բ. 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1Սույն պայմանագրի համաձայն՝ պատվիրատուն պատվիրում, իսկ կատարողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված պայմաններով և —————————— կողմից հաստատված՝ օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույցի համաձայն մատուցել դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման ծառայություններ, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվության տրամադրմանն ուղղված ծառայություններ:»

գ. 1.1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1.3. օպերատոր (կատարող)՝ դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման ծառայություններ մատուցող և սույն որոշման 2-րդ կետի պահանջներին համապատասխանող սուբյեկտներ.».

դ. 1.1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե. 1.1.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1.5. Պատվիրատուն՝ անհրաժեշտության դեպքում կատարողի կողմից նշված օգտատերերի անձը հաստատող փաստաթղթի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տվյալներն ստանալու դեպքում կատարողին տրամադրում է համապատասխան էլեկտրոնային համակարգին հասանելիություն «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ մուտք գործելու համար նախատեսված մուտքի անուն և գաղտնաբառի միջոցով մուտք գործելու հնարավորություն՝ իր էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործառույթներն իրականացնելու նպատակով.».

զ. 1.1.6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

է. 1.1.7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված՝» բառերը.

ը. 2.1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1.1. դիմելու պատվիրատուին՝ համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորություն տրամադրելու համար.».

թ. 2.2.1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից» բառերը.

ժ. 2.2.11-րդ կետում «առկայության» բառից հետո լրացնել «դեպքում» բառը.

ժա. 2.4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4.5. անհրաժեշության դեպքում կատարողին տրամադրել համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորություն.».

9) Հավելված N 4-ով հաստատված «Օպերատորի սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ի վերջին պարբերությունում «միջոցներ» բառից հետո լրացնել «։» կետադրական նշանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Տևողություն

    19.12.2025 04.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 104

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: