«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 20.11.2025թ. N 1635-Ն որոշման հավելված 3-ով հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, որում որպես սրտաբան ընդգրկվել է Վիգեն Վաղարշակի Ավդալյանը, սակայն վերջինիս աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով անհրաժեշտություն է առաջացել նրա փոխարեն հանձնաժողովում ընդգրկել «Բեսթ Լայֆ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի բժիշկ սրտաբան՝ Մարինե Ռոբերտի Հակոբյանին:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում կատարել սրտաբանի փոփոխություն։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փափոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:
-
Տևողություն
17.12.2025 01.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 113
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: