Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Կիմա Խաչատրյան 14.12.2025 22:06:29
  • Առաջարկվում է փոփոխությունը համալրել առավել հստակ հիմնավորմամբ և կիրառման տրամաբանությամբ՝ պարզ ներկայացնելով թղթային ձևաչափի անհրաժեշտությունը քրեակատարողական հիմնարկներում՝ հաշվի առնելով թվային հասանելիության, անվտանգության և վարչարարության առանձնահատկությունները։ Միաժամանակ նպատակահարմար է հստակեցնել «կարող է իրականացվել» ձևակերպման կիրառման շրջանակը՝ կանխելու համար իրավական անորոշությունն ու տարբեր մեկնաբանությունները գործնականում։ Կարևոր է նաև ապահովել փոփոխության համադրելիությունը անձնական տվյալների պաշտպանության և քրեակատարողական ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի հետ, ինչպես նաև ընդգծել, որ այն չի սահմանափակում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների երաշխիքները։ Իսկ, օրենքի արդյունավետ կիրարկման համար նպատակահարմար է դիտարկել համապատասխան ենթաօրենսդրական կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։

Չի ընդունվել: Հիմնավորմամբ ներկայացվել է անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը թղթային եղանակով իրականացնելու անհրաժեշտությունը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը: Միաժամանակ, փոփոխություններ են իրականցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխվող կարգավորումներին: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել 2025 թվականի դեկտեմբերի 12-ին՝ որպես օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: