ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լիլիթ Հարությունյան 12.12.2025 14:05:02 | Առաջարկում եմ ՀՀ քաղաքացուն պարտադիր ապահովագրել, միայն եթե նա ապահովագրված չի։ Այդ նույն գումարով ես հնարավորություն ունեմ օգտվել այլ ապահովագրական ծառայություններից, որոնք ակնհայտ ավելի լավ պայմաններ են առաջարկում։ Ես, լինելով վարձու աշխատող, չեմ հասկանում ինչի պիտի տիկին Անահիտ Ավանեսյանը որոշի ինչի վրա ես ծախսեմ իմ աշխատած զուտ աշխատավարձին բաժին ընկնող 10 800 դրամը։ |
Քննարկվում է |
|||
| 2 | Lusine Harutyunyan 12.12.2025 14:28:23 | Կողոպուտ , ապամոտիվացում այս ծրագիրը պարտադում է աշխատողին կատարել "նվիրատվություն" հնարավորություն չունեցողների կարիքները հոգալու համար։ Պետությունը դառնում է միջնորդ օղակ մեկի աշխատած աշխատավարձի և մյուս անապահովի կարիքների միջև։ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍՔԱՆԸ։ Մենք արդեն ունենք եկամտայյին հարկ, սոց վճար, դրոշմանիշային վճար։
Ես հանդիսանում եմ վարձու աշխատող, 2020 թվականից ունեմ ապահովագրություն , վճարվում է նույն 10 000 դրամը, որի փոխարեն ստանում եմ մեծ ծածկույթ, որը ներառում է նույնիսկ ատամնաբուժությունը։ 2020-ից առ այսօր 1 դրամ չեմ ծախսել իմ անձնական հաշվից, պոլիկլինիկարեր չեմ այցելել, հերթերում չեմ սպասել։ Չափազանց գոհ եմ իմ գործող ապահովագրության պայմանագրից։
Հոդված 178. Աշխատավարձը
1. Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
Կրկնակի ծախս եք գեներացնում այն մարդկանց համար , ովքեր օգտվում եմ ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Թույլ տվեք մարդիկ ինքնուրույն որոշեն ինչի վրա ծախսեն իրենց ուժով և հնարավորություններով աշխատած գումարը։ Իմ անձնական գումարով իմ անձնական առողջության "սպասարկման" հարցը ես ԻՆՔՍ կկազմակերպեմ։ |
Քննարկվում է |
|||
| 3 | Shushan Doydoyan 14.12.2025 16:24:25 | Կարծում եմ այս օրենսդրական նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ապահովելու ՀՀ յուրաքանչյու քաղաքացու առողջ ապրելու իրավունքը եւ ամրագրում է պետության հոգածությունն այդ գործում։ |
Ընդունվել է ի գիտություն |