Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՐԹՈՒՐԻ ԼԱՎՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՐԹՈՒՐԻ ԼԱՎՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները հանդես են գալիս միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում և մեդալներ նվաճելով ու մրցանակակիրներ դառնալով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

Հովհաննես Վասիլի Հարությունյանը հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը Իտալիայում մասնակցելու է  երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:

 Լևոն Արթուրի Լավչյանը  հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 15-19-ը Շվեյցարիայի Էգլ քաղաքում մասնակցելու է աշխարհի առաջնությանը և օգոստոսի 21-26-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:

Գոռ Գառնիկի Ներսեսյանը  բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի  21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.06.2018 - 28.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7355

Տպել

Առաջարկներ`

ruzan muradyan

12.06.2018

Որպեսի ունենաք զարգացած սպորտ, պետք է հնարավորություն տանք մեր մարզիկներին, դրսեվորելու իրենց որակական հատկանիշները: Իմ կարծիքով պետք է վերանայել տարեկետման հետ կապված որոշումը։ Քանզի մեր ֆեդեռաացիաների շատ չնչին գումարների պատճառով, մեր պատանի մարզիկները հնարավորություն չեն ստանում միջազգային մրցաշարերին մասնակցելուն և չունեն փորձ։ Այդ իսկ պատճառով երփ նրանք դառնում են 17 տարեկան և պետք է մասնակցեն եվրոպայի, կամ աշխարի մրցաշարերին նրանք չունենալով փորձ չեն կարողանում պատշաճ կերպով ներկայանալ այդ մրցաշարերին և ստիպված պետք է սպասեն հաջորդ տարի իրենց շանսին։ Վորը ի դժբախտուցյուն մեր մարզիկների ավարտվում է բանակ զարակոչվելուն։

Paron Shiro

11.06.2018

I think this is a good Idea for our Armenian Champions to go further in life! And Armenia will have more Champions and It is a good opportunity for them to represent out Country!

Andranik Daniel

09.06.2018

Ցանկալի կլիներ, որ հանրությանը որևէ կերպ տեղեկատվություն տրամադրվեր համապատասխան մրցույթներին մասնակցելու համար տարկետում տրված մարզիկների ցուցաբերած արդյունքների վերաբերյալ: Նպատակահարմար կլիներ նաև 6 ամսվա կտրվածքով հանրությանը ներկայացվեր բոլոր նմանատիպ դեպքերի արդյունքների վերաբերյալ վիճակագրություն:

Տեսնել ավելին