ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու օրենքով նախատեսված հիմքով տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների տարկետման իրավունքի իրացման անխոչընդոտ իրականացման համար:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:
ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտությունները և համապատասխան բուհերի ցանկը, տարկետում տրամադրելու կարգը և պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 23 մարտի 2023 թվականի N 383-Ն որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում)։
Որոշման հավելված N1-ի 8-րդ կետի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար քաղաքացիների տվյալներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում՝ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կամ բուհերի կողմից մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը տրամադրված ցանկերի համաձայն:»:
Ըստ էության, Որոշմամբ սահմանվել են ընթացակարգային պահանջներ օրենքով սահմանված պայմանները բավարարող քաղաքացիների տարկետման գործընթացն ապահովելու համար:
Սակայն կարգի կիրարկման ընթացքում ի հայտ է եկել իրավիճակներ, որոնց դեպքում կարգավորումներ նախատեսված չէին: Մասնավորապես, տարածքային զինվորական կոմիսարիատում հաշվառված չլինելու կամ ընդունելության արդյունքների ավելի ուշ ժամկետում հայտնի լինելու դեպքում ( ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26 N 597-Ն որոշմամբ հաստատված ընդունելության կարգի համաձայն անցկացվում է թափուր տեղերի մրցույթի լրացուցիչ փուլ, որի արդյունքները Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատում է հուլիսի 30-ին) քաղաքացիների տվյալները, որոնք ընդունվել են Որոշմամբ սահմանված բուհերի համապատասխան մասնագիտություններով, հայտարարված զորակոչի ընթացքում Որոշման հավելված N1-ի 8-րդ կետով նախատեսված կառավարության որոշման մեջ չեն ներառվում:
Սրանով պայմանավորված գործող կարգում, կիրարկումից հետո, կատարվել է լրացում (8.1 կետ)՝ նպատակ ունենալով ապահովել տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների տարկետման իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:
Համաձայն 8.1 կետի՝ «Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում անցած չլինելու կամ բուհեր համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը չտրամադրվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ չներառված, սակայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված տարկետման տրամադրման հիմքերի առկայության և քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու դիմում ներկայացնելու դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում շրջանառում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշման նախագիծ:»։
Սակայն, ըստ էության, սպառիչ չեն սահմանել բոլոր այն օբյեկտիվ հանգամանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՀՀ Կառավարության առանձին որոշման համար՝ քաղաքացիների տվյալները Որոշմամբ նախատեսված՝ տվյալ տարվա զորակոչից քաղաքացիներին տարկետում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման ցանկում չներառված չլինելու պարագայում, մասնավորապես, պահանջվող համապատասխան փաստաթղթերը՝ նշված կառավարության որոշման նախագծի մշակման ընթացքում չներկայացնելը կամ փաթեթը թերի ներկայացնելը (օրինակ՝ կցագրման վկայականը)։
Հատկապես նման իրավիճակ կարող է առաջանալ (և առկա է) այն քաղաքցիների պարագայում, որոնք ենթակա են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչից, և միևնույն ժամանակ ընդունվել և սովորում են պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող սահմանված ցանկում ամրագրված մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում։
Միաժամանակ հարկ է նշել, որ կրթության հիմքով տարկետում ստանալու համար քաղաքացիները հնարավորություն ունեն զուգահեռ դիմելու նաև ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման շրջանակներում, մասնավորապես լավագույն 50 բուհեր ընդունվելու հիմքով: Իսկ ՀՀ կառավարության 23 մարտի 2023 թվականի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով սահմանված է, որ նշված կարգի հիմքով տարկետում ստացած քաղաքացիները նույն կամ հաջորդ կրթական աստիճանների համար չեն կարող հավակնել ու տարկետում ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ նախատեսված տարկետման իրավունքը իրացնելու հնարավորությունը և միևնույն ժամանակ Որոշմամբ ամրագրված վերոնշյալ արգելող դրույթը ևս պատճառ կարող են հանդիսանալ, որ ձմեռային զորակոչի ենթակա քաղաքացիները պահնջվող փաստաթղթերը չներկայացնեն ավելի վաղ ժամկետում (տվյալ տարվա ամառային զորակոչի ընթացքում) տարկետում ստանալու համար։
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով և կարգով սահմանված պայմաններին համապատասխան տարկետման իրավունք ձեռք բերած, սակայն ամառային զորակոչից տարկետում չստացած քաղաքացիներին Կառավարության առանձին որոշմամբ տրամադրել տարկետում:
4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի № 383- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի № 383- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի № 383- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի գ պարբերությունից (գ. մշակել և ներդնել պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում տարկետման նոր համակարգ):
-
Տևողություն
09.12.2025 24.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 325
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: