Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.            Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» ՀՕ-114-Ն օրենքը, որի 48-րդ հոդվածի 3-րդ մասով սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման կարգի սահմանման լիազորությունը վերապահվել է Կառավարությանը:

 Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահական գիտելիքների (հիգիենիկ ուսուցում) ուսուցումն իրականացվել է ոչ պարտադիր կարգով։ Մասնավորապես՝ առանձին հիվանդությունների հարցերի վերաբերյալ ուսուցումն իրականացվել է ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ ոլորտային գերատեսչությունների ղեկավարների կողմից հաստատած ծրագրերի համաձայն, ինչը չի ունեցել համակարգված բնույթ։

Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են սննդային և ջրային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների բռնկումներ, այդ թվում հանրային սննդի և մանկական կազմակերպություններում, ինչը հաճախ պայմանավորված է տվյալ բնագավառների աշխատողների հանրային առողջապահական գիտելիքների ոչ բավարար մակարդակով: Հանրային առողջապահության ոլորտում հիմնախնդիրներից է նաև բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների առաջացումը, որի դեմ պայքարում կարևորվում է բուժաշխատողների գիտելիքների ամրապնդումն ու զարգացումը վարակի հսկողության հարցերով: 

2.            Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման կարգը։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից:

 5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման իրականացման իրավական մեխանիզմները։

6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.1-րդ ենթակետի հետ։

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման N 1 հավելվածի 127-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից, «Հանրային առողջապահության մասին» ՀՕ-114-Ն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 8-րդ կետից։

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի կիրարկումը, ինչպես նաև նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության ամրապնդմանը։

  • Տևողություն

    08.12.2025 23.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 60

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: