Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.                Ընթացիկ   իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու է Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը, որի կարգավորումների համաձայն, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության պատշաճ ապահովման նպատակով, պետության կողմից հիմնադրվելու է ոչ առևտրային կազմակերպություն՝ հիմնադրամ, որն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», Հիմնադրամների մասին օրենքներով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով ) նախատեսված համապատասխան գործառույթներ:

2.               Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», Հիմնադրամների մասին օրենքները, նախագծով առաջարկվում է ստեղծել առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, սահմանել հիմնադրամի պետական կառավարման լիազոր մարմնին, նշանակել հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հիմնադրամի ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարին տալ համապատասխան հանձնարարականներ: Բացի այդ նախագծով առաջարկվում է հաստատել նաև հիմնադրամի կանոնադրությունը, որով Հիմնադրամների մասին օրենքի համաձայն, սահմանվում են հիմնադրամի գործունեության նպատակները, իրավասությունները, հիմնադրամի գույքի վերաբերյալ կարգավորումներ, հիմնադրամի մարմինները և նրանց իրավասությունները, դրանց մրցութային ընտրության կարգերը, հիմնադրամում որոշումների ընդունման, կանոնադրական փոփոխությունների իրականացման կարգը, ինչպես և օրենսդրությամբ հիմնադրամների կանոնադրությանը ներկայացվող այլ պահանջներ:

 

3.               Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից աջակցությամբ։

 

4.                Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կապահովի Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումը, այնուհետ և դրա արդյունավետ ու անխափան աշխատանքները, ինչպես և օրենքով նախատեսված և առողջության համապարփակ ապահովագրության համակարգում չընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպումը:

5.               Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

6.               Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 թ., Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետի, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի հավելված 1-ի 4.1 կետի ապահովման հետ:

 

  • Տևողություն

    05.12.2025 20.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 43

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: