ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով:
Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունները պայմանավորված են․
Ծախսային մասում
1․ 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 6,336.000 ՀՀ դրամով, որը ավելացնել նույն գործառնական դասակարգման 5411 /հողեր/ տնտեսագիտական հոդվածին Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք, Կ.Դեմիրճյան փողոց 8 բնակելի տուն հասցեում գտնվող 0,09338 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, նրանում առկա 72,6 քմ մակերեսով բնակելի տունը և 33,5 քմ մակերեսով հացատունը ձեռքբերման նպատակով:
-
Տևողություն
04.12.2025 19.12.2025 -
Տեսակ
Ֆինանսական արձանագրություն
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Գերատեսչություն
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 41
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: