ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող եկամուտների և կատարվող ծախսերի ճշգրիտ և իրատեսական պլանավորում։ Մասնավորապես ՝
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա.Պակասեցնել՝ համայնքի բյուջեի եկամուտների վարչական մասի «Գույքային հարկեր անշարժ գույքից» 164 480 (մեկ հարյուր վաթսունչորս հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ, «Տեղական տուրքեր» 1 147 750 (մեկ միլիոն հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, «Գույքի վարձակալությունից եկամուտներ» 14 300 000 (տասչորս միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, «Վարչական գանձումներ» 4 217 000 (չորս միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար) ՀՀ դրամ, «Մուտքեր տույժերից, տուգանքներից» 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել՝ «Գույքային հարկեր այլ գույքից» 3 054 750 (երեք միլիոն հիսունչորս հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, «Պետական տուրքեր» 565 000 (հինգ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, «Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ» 14 849 480 (տասնչորս միլիոն ութ հարյուր քառասունինը հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ, «Այլ եկամուտներ» 1 560 000 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ։
բ.Պակասեցնել՝ համայնքի բյուջեի եկամուտների ֆոնդային մասի «Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ» 60 000 000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, «Հողի իրացումից մուտքեր» 140 000 000 (մեկ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամ։
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
Պակասեցնել «Բնակարանային շինարարություն» (06.01.01) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 200 000 000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ։
2.Կարգավորման նպատակը և բնույթը.
Սույն որոշումով նախատեսվում է ճշգրտել փաստացի հավաքագրվող մուտքերը և կատրվող ծախսերը։
3.Ակնկալվող արդյունքը.
Բյուջեում փոփոխությունները և լրացումները կհանգեցնեն եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման փաստացի ճշգրտված կատարողականի արտացոլմանը։
4.Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 128Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կունենանք Մեղրի համայնքի առավել իրատեսական բյուջե։
-
Տևողություն
03.12.2025 18.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 100
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: