Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-340-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-341-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածով շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «2)  պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.»։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 9

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա:

3. Սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում նույն հոդվածներով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Մինչև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունները և գերավճարները չեն փոխանցվում նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտին և շարունակում են հաշվառվել նախկին պետական տուրքի անձնական հաշվի քարտերում մինչև պարտավորությունների մարումը և (կամ) գերավճարի վերադարձը:

5. Մինչև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված պարտավորությունների վրա հաշվարկված տույժերի մարման նպատակով վճարումները կատարվում են մինչև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը գործող համապատասխան հաշվեհամարներին:

6. Պետական տուրքի նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում վարվելու են միայն սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունները և պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները:

7. Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաև լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման, մրցույթների մասնակցության համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվում և չեն հաշվառվում պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Տվյալ դեպքում վճարումները կատարվում են մինչև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:

8. Օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գծով վճարումները կատարվում են մինչև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:

9. Սույն օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենքի 36.1-ին հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինները Կառավարության որոշմամբ սահմանված ձևաչափով առաջին անգամ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում են սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող (այդ թվում՝ կասեցված) բոլոր լիցենզիաների (կամ ներդիրների), իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, ծանուցման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար պետք է հաշվարկվի հերթական տարեկան պետական տուրքի գումար:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-340-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-340-Ն օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-341-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-341-Ն օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրը:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

  • Տևողություն

    02.12.2025 17.12.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 122

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: