Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___ __________ 2025 թվականի N _____ Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.      Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12‑ի «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1990-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 5-րդ կետում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով:

2.     N 1 հավելվածի՝

1)           2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով.

2)          2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «անվտանգության ծառայությունիցբառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունիցբառերով.

3)          4-րդ կետում և 5-րդ կետի 1-ին ենթակետում «ժամկետով» բառերը փոխարինել «(անգամ)» բառերով:

3.     Որոշման N 2 հավելվածի՝

1)      3-րդ կետի 1-ին ենթակետի «անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության» բառերով.

2)     5-րդ կետը  «համակարգն ինքնաշխատ եղանակով»  բառերից հետո լրացնել «ստուգում է սույն միջոցառման շրջանակում հաստատված կամ ավարտված կամ կասեցված կարգավիճակով այլ դիմում ներկայացրած լինելու հանգամանքը և եթե առկա չէ այդպիսի դիմում, ապա» բառերով․

3)     5-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» և «դ»  պարբերություններում  «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով.

4)     6-րդ կետը «դիմելու» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ տվյալները թարմացնելու» բառերով, «հաշվարկված» բառից հետո լրացնել «այդ» բառով, իսկ «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով.

5)     7-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում  «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով.

6)     7-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«8) դիմողի համար սույն միջոցառման շրջանակում 24 ամիս (անգամ) վարկավորողին փոխանցվել է աջակցություն.

9) դիմումը ներկայացվել է 2026 թվականի հուլիսի 31-ից հետո:».

7)     10-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին ենթակետով.

«10.1) սույն կարգի 24.1-ին կետով սահմանված դեպքում աջակցությունը կրկին տրամադրելու (դիմումին կրկին «Հաստատված» կարգավիճակ տալու) հիմքը (տեխնիկական վրիպակի նկարագրությունը), տեխնիկական վրիպակը հայտնաբերելու օրը, ամիսը, տարեթիվը, աջակցությունը կրկին տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.».

8)     12-րդ կետի 4-րդ ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «վարկատուի կոդը, վարկատուի անվանումը,» բառերով.

9)     15-րդ կետում «ժամկետով» բառը փոխարինել «(անգամ)» բառով.

10)   16-րդ կետից հանել «ՄՍ ծառայությունը» բառերը, «կատարում է» բառերը փոխարինել «կատարվում է» բառերով.

11)    22-րդ կետում՝

ա. 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) աջակցությունը տրամադրվել է առավելագույնը 24 ամիս (անգամ).

«3) շահառու դառնալու (դիմումին «Ավարտված» կարգավիճակ տրվելու) ամսվան հաջորդող ամսվանից սկսած շահառուն (շահառուի համար) 3 ամիս անընդմեջ չի հաշվարկ(վ)ել եկամտային հարկ կամ այդ եռամսյա ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաշվարկ(վ)ել է 18750 դրամից պակաս եկամտային հարկ.».

բ. 7-րդ ենթակետում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով, «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակության նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) շահառու ճանաչվելու (դիմումին «Հաստատված» կարգավիճակ տրվելու) ամսվան հաջորդող ամսվանից մինչև անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ անհուսալի վարկային պարտավորության դադարումը, բայց ոչ ավելի, քան աջակցության տրամադրումը սույն կետում նշված որևէ այլ հիմքով դադարեցնելը, շահառուն (շահառուի համար) 2 ամիս անընդմեջ հաշվարկ(վ)ել է 150000 դրամից ավելի եկամտային հարկ:».

12)   23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.

«23.1 Սույն կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետում նշված երկամսյա ժամկետը անձնավորված հաշվառման համակարգից կամ համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա հաշվարկվում է շահառուի կողմից (համար), որպես աշխատողի, առաջին անգամ եկամտային հարկը 150000 դրամից ավել հաշվարկելու ամսվանից:».

13)   24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.

«24.1. Եթե աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմք հանդիսացած հանգամանքն ի հայտ է եկել սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվական բազաներում, համակարգում, դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքով, ապա աջակցությունը կրկին տրամադրվում է (դիմումի «Ավարտված» կարգավիճակը փոխվում է «Հաստատված» կարգավիճակի), եթե առկա չէ աջակցության տրամադրումը դադարեցնելու սույն կարգի 22-րդ կետով սահմանված այլ հիմք։ Սույն կետում նշված դեպքում աջակցությունը կրկին տրամադրվում է (դիմումի «Ավարտված» կարգավիճակը փոխվում է «Հաստատված» կարգավիճակի) տեխնիկական վրիպակը հայտնաբերելու օրվանից հետո՝ առաջիկա վճարման ցուցակի ձևավորման օրը՝ այդ մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով ուղարկելով ծանուցում:»:

4.     Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում, իսկ սույն որոշման 4-րդ կետում նշված դեպքում՝ համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը ներդնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, ապահովել սույն որոշմամբ նախատեսված դեպքերում ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:

5.     Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։ Մինչև կետով սահմանված՝ համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցը, ում վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, միջոցառման շահառու է ճանաչվում, և նրան միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում քրեակատարողական ծառայության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով փոխանակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված տվյալների հիման վրա։՝

6.     Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12‑ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածի 5-րդ և 16-րդ կետերի համաձայն՝ տեղեկատվական բազաների միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն:

7.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Տևողություն

    25.11.2025 10.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 384

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: