Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆ

ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

 

1. Հաստատել շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար ) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    24.11.2025 - 16.12.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 927

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մարտիրոս Ծառուկյան

25.11.2025

Ի լրումն իմ նախորդ դիտողությունների
Այս ուղեցույցով արտանետումներ
հաշվարկելու համար հարկավոր է իմանալ
յուրաքանչյուր կատեգորիայի
տրանսպորտային միջոցների ծաղսած
վառելիքների քանակները։ Ճանապարհային
տրանսպորտի համար տրված են վառելիքի
սպառումը մեկ կիլոմետրի համար։ Սակայն
վառելիքի ծախսը հաշվելու համար հարկավոր
է իմանալյուրաքանչյուր կատեգորիայի
տրանսպորտային միջոցների ընդհանուր
վազքերը։ Քանի որ այս տվյալը բացակայում
է արտանետումների հաշվարկը կդառնա
անհնար։

Մարտիրոս Ծառուկյան

24.11.2025

«Շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ դիտարկումներ․

1․ 9-րդ կետի բանաձևում անտեսված է
տեխնոլոգիան՝ չվերահսկվող, եվրո5, միջին։
2․ Հստակեցված չէ, թե արտանետման երեք
գործակիցներից որը պետք է օգտագործել։
3․ Ուղևորատար տրանսպորտային միջոցների
և Թեթև բեռնատար տրանսպորտային
միջոցների դեպքում անտեսված է Սեղմված
Բնական Գազի օգտագործումը։

4․ Առկա են նաև վրիպակներ և շարահյուսական
անճշտություններ։                                                                                                               

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: