Հիշել նախագիծը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության» նախագծի հաստատման

 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  մայիսի 23-ի թիվ 02/16.11/7780-18 հանձնարարականի: Մշակելիս հիմք է ընդունվել 22.05.2018թ. Կառավարության նիստում հաստատված պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ծառայության առջև դրված խնդիրները և գործառույթները:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կանոնադրության նախագիծը, ի թիվս այլնի, ներառում է  Ծառայության`

  • անվանումը և գտնվելու վայրը,
  • նպատակներն ու խնդիրները, գործառույթները,

3) կառավարման և ղեկավարման կազմակերպումը,

4) կառուցվածքը:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության իրավաբանական բաժնի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցված կանոնադրություն:

 

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության» նախագծի հաստատման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

 

 

Կանոնադրության նախագծի հաստատման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման ընդունելու  անհրաժեշտություն չկա:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության» նախագծի հաստատման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

Կանոնադրության նախագծի հաստատման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    31.05.2018 - 17.06.2018

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2047

Տպել