Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՈԱԿ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

------------------------ 2025 թվականի N ------ -Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՈԱԿ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4–րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ և 24-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 264.212.89187 / 2012-04-14) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի (այսուհետ՝ Ակադեմիա)։

2. Հաստատել Ակադեմիայի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

4. Ակադեմիայի տնօրենի (նախագահի) պաշտոնակատար (այսուհետ՝ նախագահի պաշտոնակատար) նշանակել Աշոտ Սերոբի Սաղյանին (անձնագիր AX0240139, տրված 2024 թ. մայիսի 2-ին 011 կողմից)։

5. Առաջարկել Ակադեմիայի նախագահի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Ակադեմիայի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության նախագահությունն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի՝ Ակադեմիայի նախագահության ձևավորումը։

7․ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 264.210.06084 / 2002-12-30) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի հիմնարկի, որի իրավական վիճակը, գործառույթները և կառավարման կարգը սահմանվում են հիմնադրամի կանոնադրությամբ և իրավական ակտերով։ Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորմամբ դառնում է Ակադեմիայի իրավասության ներքո գործող հիմնարկ, և նրան է անցնում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքը, գույքային իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտով։

8․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությունը» (պետական գրանցման համար՝ 264.140.02061 / 1995-11-09) վերակազմավորմամբ միացման ձևով միացնել Ակադեմիային՝ դադարեցնելով ընկերության գործունեությունը որպես առանձին իրավաբանական անձ և դրա հիման վրա ստեղծել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանում՝ «Գիտություն» հրատարակչատուն» անվամբ։

9․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորմամբ դառնում է Ակադեմիայի իրավասության ներքո գործող ստորաբաժանում՝ առանց առանձին իրավաբանական անձի կարգավիճակի, գործում է հիմնադրամի կանոնադրությամբ ու նրա հաստատած ներքին ակտերով և Ակադեմիային է անցնում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքը, գույքային իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտով։

10. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ այն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամին:

11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) որոշման 7-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի հետ կնքել N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին․

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամին փոխանցման ակտերը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամին փոխանցման՝ հանձնման-ընդունման գործընթացը։

12. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի՝ Ակադեմիայի նախագահության անհատական կազմը։

13. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան:

14. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 815-Ն որոշումը։

15․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

Երևան

  • Տևողություն

    21.11.2025 06.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 681

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: