Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ  ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ  ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

1.    Անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու  հանգամանքով:  ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-N որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադադրեցնելու, ինչպես նաև սույն կարգի  11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը հոկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված քաղաքացիները սահմանված ժամկետում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ չեն ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում՝ վերջինս էլ լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տրված տարկետումը դադադարեցնելու համար: Հիմք ընդունելով վերը նշվածը հանգամանքը և առաջնորդվելով վերը նշված իրավական ակտերի կարգավորումներով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2.    Ակնկալվող արդյունքը.

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ  կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տրված տարկետումները:

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ  կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:                                                            

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

4.     «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

 

 

 

  • Տևողություն

    21.11.2025 06.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 588

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: