ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված ցանկի 21-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում շինարարական ընկերությունների վարկանիշային համակարգի ստեղծումն է, որը կապահովի թափանցիկություն, մրցակցային զարգացում և միջազգային ներդրումների ներգրավում:
Գնումների գործընթացի շրջանակներում վարկանիշավորված անձանց արտոնություններն ու սահմանափակումները հստակ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանարպետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
-
Տևողություն
20.11.2025 05.12.2025 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 633
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: