ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԳԵՂԱԴԻՐ ՀՆԱԲԵՐԴ ԳԵՂԱՁՈՐ ԲԵՐՔԱՌԱՏ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՎԱՐԴԱԲԼՈւՐ ԳԵՂԱՐՈՏ ԾԻԼՔԱՐ ԵՎ ԼԵՌՆԱՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ-11 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵLՈւ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24․01․2022 ԹՎԱԿԱՆԻ N 10-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 12․11․2025 թվականին ստացված N 01//07535-2025 գրությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար և Լեռնապար բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արագածոտն-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2022 թվականի N 10-Ա որոշումը։
-
Տևողություն
20.11.2025 06.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 521
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: