Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Անհրաժեշտությունը

«Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

2.    Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով հաստատված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:

Կարգի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերով սահմանված են այն նվաճումները, որոնք ունենալու դեպքում քաղաքացուն տրվում է տարկետում: Կարգի 13-րդ կետով սահմանված է, որ «13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը»: Հիմք ընդունելով վերը նշված կարգավորումը մի շարք քաղաքացիներ դիմել են  վարկանիշային ավելի բարձր գտնվող համալսարաններում սովորելու համար նոր տարկետում ստանալու:

 «Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

3.   Ակնկալվող արդյունքը

«Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի մի շարք քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը:

4.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

5.    «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

 

 

 

  • Տևողություն

    19.11.2025 05.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 466

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Հարությունյան

23.11.2025

Առաջարկ ում եմ նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի տարկետում տրամադրվի ոչ միայն ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ ընդունվելու դեպքում, այլ նաև այն դեպքերում, երբ ուսանողը մասնակցում է միջազգային գիտական ծրագրերի կամ ստանում է կրթաթոշակ աշխարհի լավագույն 100 բուհերից որևէ մեկում։ Սա կապահովի ոչ միայն կրթության շարունակականությունը, այլ նաև Հայաստանի գիտական ներուժի ինտեգրումը գլոբալ կրթական միջավայրում։

Առաջարկիս ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

  1. Կրթության անընդհատականության ապահովում
  2. Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների ուսումնառության ընդհատումը կարող է հանգեցնել գիտական և մասնագիտական զարգացման դանդաղեցման։ Տարկետման տրամադրումը բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար թույլ կտա պահպանել ձեռքբերումների դինամիկան և խուսափել մարդկային կապիտալի կորուստից։
  3. Մրցունակության բարձրացում և միջազգային ինտեգրում
  4. Հայաստանի կրթական համակարգի ինտեգրումը միջազգային առաջատար բուհերի հետ կնպաստի գիտելիքի փոխանակմանը, նորարարական տեխնոլոգիաների ներմուծմանը և մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Սա համահունչ է ՀՀ կրթության զարգացման ռազմավարական նպատակներին՝ ապահովել որակյալ կրթություն և միջազգային համագործակցություն։
  5. Իրավական և սոցիալական արդարություն
  6. Գործող կարգով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները կարող են մեկ անգամ ստանալ տարկետում յուրաքանչյուր կրթական ծրագրով։ Նոր առաջարկը հնարավորություն կտա բացառել այն իրավիճակները, երբ ուսանողը զրկվում է կրթությունը շարունակելու իրավունքից միայն այն պատճառով, որ ընդունվել է ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ։
  7. Բյուջետային ազդեցության բացակայություն
  8. Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական ծախսեր պետական բյուջեից, քանի որ տարկետման տրամադրումը կապված չէ ուսման վարձի փոխհատուցման հետ։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: