Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նարինե Չախալյան 18.11.2025 19:46:50

Չախալյան Նարինե

Օրինագիծը ապահովում է CEFR չափորոշիչների համապատասխանություն, ինչը բարձրացնում է օտար լեզուների ուսուցման մակարդակը ։ Խորհրդակցումը դեսպանատան հետ խթանում է համագործակցությունը։

Սույն նախագծի հետ կապված առաջարկում եմ .

 

  • Դեսպանատների մասնակցությունը այս գործընթացում սահմանել ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվության տեսքով ։
  • Ցանկալի կլիներ տեղական փորձագիտական խմբերի վերապատրաստում միջազգային պահանջներին համապատասխան ` դեսպանատների հետ համագործակցելով , և հենց վերջիններիս կողմից գործընթացի կազմակերպում։Դա կսահմանափակեր օտարերկրյա դեսպանատների անմիջական մասնակցությունը ներպետական գործերին։
  • Միջազգային չափանիշներով առաջնորդվելու դեպքում , չանտեսել ազգային ու մշակութային արժեքները ` ընդգրկելով դասագրքերում ազգային արժեհամակարգ ձևավորող համապատասխան դասանյութեր։

Ընդունվել է, շնորհակալություն:

2 Սյուզաննա Խաչատրյան 21.11.2025 17:25:16

Նախագիծը շատ դրական նշանակություն կունենա նոր որակի դասագրքեր ունենալու գործում՝ կարևորելով դասագրքերի մշակման հարցում օտարազգի մասնագետների գիտելիքներն ու փորձառությունը։ Առաջարկում եմ նախագծով սահմանել նաև նույն մասնագիտական խմբի կողմից դասագրքերից օգտվելու ուսումնամեթոդական ձեռնարկի և ուսումնաօժանդակ նյութերի մշակման գործընթացի սահմանում, որը կապահովվի նոր դասգրքերի ճիշտ և գրագետ օգտագործումը՝ նվազեցնելով դասագրքից ոչ արդյունավետ օգտվելու ռիսկերը։ Միաժամանակ առաջարկում եմ նաև գործընթացի շարունակականության ապահովման նպատակով իրականացնել ուսուցիչների վերապատրաստման գործընթաց։

Ընդունվել է, Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի:

3 Սոնա Հովհաննիսյան 25.11.2025 17:15:56

Ողջունում եմ նախագիծը բովանդակային առումով։ Գնահատում եմ կրթության ոլորտուն կտարվող արժեքավոր փոփոխությունները, որոնք միտված են կրթության որակի բարելավմանը։ Նախագծի շրջանակում առաջարկում եմ օտար լեզվի դպրոցական դասագրքի կազման գործընթացում առավել կարևորել տվյալ պահին դպրոցում դասավանդող ուսուցիչների ներգրավվածությունը։

Ընդունվել է, շնորհակալություն:

4 Սոնա Հովհաննիսյան 25.11.2025 17:53:05

Կրթության ոլորտում տեղի ունեցող նույնիսկ աննշան բարեփոխման կողմնակից եմ։ Վերոնշյալ նախագիծը ուժի մեջ մտցնելիս ուրախ կլինեմ հաշվի առնվի առաջարկս։ Առաջարկում եմ օտար լեզվի դասագրքերում զգալի չափով ընդգրկել քերականական առաջադրանքներ, ինչպես նաև ապահովել դրանց բազմաբնույթ լինելը, ինչը կնպաստի սովորողների գրավոր խոսքի զարգացմանն ու հարստացմանը։

Ընդունվել է, շնորհակալություն:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: