Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1  Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «Հոդված 6. – 5-րդ «մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.»

 

Հոդված 2 Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել 5.1 նոր հասկացությամբ.

«Հոդված 6.– 5.1-րդ «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ մշակութային կազմակերպություն, որի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է՝ որը բխում է պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից և ռազմավարությունից:

 

Հոդված 3  Օրենքի 18.1.-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հոդված 18.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները

1 . Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ` համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի:

 

2 . Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները, օրինակելի նկարագիրը և ատեստավորման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»

 

Հոդված 4  Օրենքի 18.1.-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 5  Օրենքի 21.-րդ հոդվածի 6-րդ, 9-րդ և 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 6  Օրենքի 21.-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«5 ) մշակութային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները.»

«7) հաստատում է մշակութային կազմակերպությունների ` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.»

 

 

Հոդված 7. Անցումային և եզրափակիչ դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

2. Սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո։

   3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց «ազգային» կարգավիճակը։

 

 

 

  • Քննարկվել է

    17.11.2025 - 03.12.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 429

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: