Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2025 թվականի        N         - Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը

1)    Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգը սուբսիդավորվում է 12, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգը՝ 7 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։».

2)   Որոշման հավելվածի՝

ա 40-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր 11-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ ՝

«1.1) ծրագրի շրջանակներում խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ (շնեկային փոխադրիչով սնող բունկեր, ջարդիչ չանչազատիչ, փլուշապոմպ, պնևմատիկ մամլիչ, ժապավենային և շնեկային փոխադրիչներ, մխոցավոր և կենտրոնախույս պոմպեր) և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 7 տարի ներառյալ մարման ժամկետով.».

բ 2-րդ  ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվում է՝

ա Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի 6 տոկոսային կետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում,

բ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի 7 տոկոսային կետը».

գ 40-րդ կետի 36-րդ ենթակետում և 414-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.

դ 414-րդ կետի 2-րդ ենթակետի գ պարբերությունից հանել «և ներմուծման դեպքում՝ բեռնափոխադրման գնային առաջարկը» բառերը։     

        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    13.11.2025 - 01.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 834

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: