«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա¬նակ¬նե¬րում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
Նոյեմբերի -ի N -Լ որոշման
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
|
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ |
Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, մասնակցությունը և տեխնոլոգիական նորարարությունը, որոնք հանդիսանում են նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Հայաստանը վերջին տասնամյակում հետևողականորեն առաջ է մղում բաց կառավարման օրակարգը՝ նպատակ ունենալով ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել թափանցիկություն և քաղաքացիների վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Այս ճանապարհին իրականացվել են մի շարք հիմնարար բարեփոխումներ․ ներդրվել է իրական շահառուների հայտարարագրան ինստիտուտը, ներդրվել և շարունակաբար զարգացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և նվերների հայտարարագրման թափանցիկ համակարգեր, իսկ այս համատեքստում բարելավվում է գնումների ոլորտում մեկնարկել է նոր համակարգային փոփոխությունները և քաղաքացիական վերահսկողության գործիքների ընդլայնում՝ ներդնելով քաղաքացիական հասարակության համար լիցենզավորման և ետ պայմանագրային վերահսկման գործընթացը։ Նոր իրականություն է նաև այսօր աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը, որը հնարավորություն կտա ապահովելու աշխատողների իրավունքները և բարելավելու աշխատանքային փոխհարաբերությունների մշակույթը։ Այլ ձեռքբերում է տեղական մակարդակում ժողովրդավարական սկզբունքների տարածումը, մասնավորապես՝ մասնակցային բյուջեի կայացմամբ։
ԲԿԳ շրջանակներում ձևավորվել է ՀՀ կառավարության հանրային մասնակցության և հաղորդակցության նոր կառուցակարգերը՝ ձևավորելով Վարչապետի աշխատակազմում Մասնակցային և բաց կառավարման հարցրի, ինչպես նաև՝ Ռազմավարական հաղոչդակցության վարչությունները։ Մշակվել են նոր օրենսդրական նախաձեռնություններ ինչպիսիք են «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները և թվային միջավայրի անվտանգության և ապահովման համար նոր մարնի «Տեղեկատվական համակարգերի կարգավորման» ձևավորման հիմքերը։
Բարելավվել է տեղեկատվության ազատության վիճակագրության միասնական ձևաչափը և պետական կառավարման համակարգի մարմինների տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմը։
ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրերը կարևոր խթան են հանդիսացել Հայաստանի համար՝ ներդնելով նորարարական մոտեցումներ պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Մասնակցային բյուջետավորման փորձերը համայնքներում ձևավորել են քաղաքացիական համատեղ ստեղծարարության մշակույթ, որը հետագայում վերածվել է գործադիր իշխանության կողմից համաֆինանսավորման և ավելի լայն ներգրավվածության մեխանիզմների։ Տեղական-ԲԿԳ նախաձեռնության շրջանակում Հայաստանի համայնքները՝ Վանաձոր-Գյումրի, Արմավիր, Երևան և Մեծամոր արդեն իսկ դարձել են թափանցիկ և մասնակցային կառավարման հաջողված օրինակներ՝ արժանանալով միջազգային ճանաչման։
Հայաստանի ներկայիս բարեփոխումները նաև ուղղված են թվային փոխակերպմանն ու տեղեկատվության հուսալիությանը․ մշակվում են տվյալների հասկացության սահմանման, ենթակառուցվածքի ձևավորման և կիբեռանվտանգության վերահսկողության անկախ ինստիտուտի հիմքերը, զարգանում են ռազմավարական հաղորդակցության կարողությունները՝ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների պայմաններում ժողովրդավարության կայունությունն ապահովելու համար։
Հայաստանը հավատարիմ է բաց կառավարման արժեքներին նաև միջազգային հարթակներում․ ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի, GRECO-ի, OECD-ի հակակոռուպցիոն ցանցերի և ՄԱԿ-ի հետ։
2025 թվականին Հայաստանը ընտրվեց ԲԿԳ Ղեկավար կոմիտեի անդամ՝ ստանձնելով գլոբալ մակարդակով բաց կառավարման արժեքների առաջմղման պատասխանատվություն։ Այս համատեքստում Հայաստանի հաջորդ գործողությունների ծրագիրը կշարունակի ամրապնդել նախորդ փուլերին մեկնարկած, սակայն ամբողջությամբ չիրականացված հանձնառությունների իրականացումը ներկայից ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրով՝ միաժամանակ արձագանքելով նոր մարտահրավերներին։
Այս հանձնառությունները նպատակ ունեն խորացնելու հանրային մասնակցությունը, բարձրացնելու պետական համակարգի հաշվետվողականությունը և զարգացնելու բաց կառավարման մշակույթը՝ ազգային ու տեղական մակարդակներում։
Հավելվածի միջոցառումները գտեք ներքո ֆայլում՝
-
Քննարկվել է
12.11.2025 - 28.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 534
Տպել