Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները վարժական հավաքների միջոցով մարտական հերթապահության ընգրկելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025թ. համապատասխան որոշմամբ սահմանված 2026 թվականին վարժական հավաքների անցկացման ժամանակացույցի և պայմանների համաձայն:

  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է ՀՀ զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված  պահեստազորայիններով, նպատակահարմար է պահեստազորայիններին  վարժական հավաքների ընդգրկումը՝ ներգրավելով մարտական հերթապահության: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն: Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2025 թվականի համապատասխան որոշմամբ սահմանվել են 2026 թվականին անցկացվող վարժական հավաքների ժամանակացույցը և պայմանները, որոնց հիման վրա յուրաքանչյուր հայտարարվող վարժական հավաքների համար ՀՀ կառավարության առանձին որոշման ընդունման ժամանակատար գործընթացից զերծ մնալու նպատակով՝ նպատակահարմար է գտնվել 2026 թվականին նախատեսվող վարժական հավաքների հայտարարումն իրականացնել ՀՀ կառավարության մեկ որոշման ընդունման միջոցով՝ դրանում սահմանելով ՀՀ կառավարության 2025 թվականի համապատասխան որոշմանը համապատասխան վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակը, ըստ կազմերի ներգրավվող պահեստազորայինների թվաքանակը և մասնագիտությունները, ներգրավման փուլերը:

  3. Կարգավորման նպատակը և բնույթը

  Որոշման նախագծով հայտարարվում են 2026 թվականի ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

  4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

  Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

  5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարություններ

  Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս` Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:

  • Քննարկվել է

    12.11.2025 - 28.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1363

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սարգսյան

19.11.2025

Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների՝ 2026 թվականի ընթացքում հայտարարված վարժական հավաքների կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակային հանգամանքները, որոնք անհրաժեշտություն են առաջացնում ՀՀ զինված ուժերում ունենալ մարտական ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, առաջարկում եմ․

1․Պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին ավելացնել՝ պահեստազորի սերժանտական կազմին։

2․ Ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկում ներառել՝ զրահատանկային զորքերին։ Զինված ուժերի զորամասերում իրականացնել նշված զինվորական մասնագիտությամբ հաշվառված պահեստազորայինների ռազմական կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։

Նշված զինվորական մասնագիտությամբ հաշվառված պահեստազորայինների վերապատրաստումն ու ներդաշնակումը կանոնավոր ստորաբաժանումների հետ բավականին ժամանակատար է մասնավորապես պատերազմական իրավիճակում, ինչի վառ ապացույցն է 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ կատարված մոբիլիզացիոն պատրաստման միջոցառումները սույն ստորաբաժանումների հետ կապված։

Ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման համար առաջարկում եմ կրակային պատրաստությունը կազմակերպել փոքր տրամաչափի ներդիր փողերով։

ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները վարժական հավաքների միջոցով մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությունը պահպանվում է՝ ամբողջը ներառվելով 25 օրացույցային օր ժամկետում։

2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել եմ նաև որպես նշված (առաջին կարգի՝ 113194) զինվորական մասնագիտություն ունեցող պահեստազորային, այնուհետև՝ հետպատերազմյա շրջանում կատարելով մարտական հերթապահություններ ՀՀ տարբեր հատվածներում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: