ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՍՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
Նախագծի կազմվել է ուսումնասիրելով և հաշվի առնելով միջազգային փորձը:
Այսպես նախագծով ներդրվոււմ է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար հարակաից կառուցվածքային միավոր հանդիսացող միջամտությունների կաբինետների և վիակապարանների` հավաքագրված բնակչության թվով պայմանավորված քանակական պահանջներ: Հավաքագրված բնակչության «միավոր» թվերը` 7500, 10000., 15000, 20000, առաջարկվում են հիմք ընդունելով միջազգային մոտեցումները, բժշկագիտական տեսակետից հիմնավորվածությունը և դրանց` Հայստանի Հանրապետության «բնակչության թիվ/տարածք/ուրբանիզացիա» հարաբերակցության համատեքստում հնարավորինս տեղայնացումը:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջները, Այս Նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական օգնության և սպասարկման մեծերի և մանկական սրտաբանական տեսակներով հիվանդանոցային և արտահիվանդանոցային, սրտային վիրաբուժական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական տեսակներով հիվանդանոցային պայմաններում, անոթային վիրաբուժական տեսակով հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջները, նշված տեսակներով ցերեկային ստացիոնար պայմաններում գործունեության իրականացման համար նախատեսվում են սահմանափակումներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Առողջապահության նախարարության կողմից շարունակական կերպով վերանայվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկաման իրականացման լիցենզավորման համար սահմանված պահանջները և ազատվել հնացած և ոչ կիրառելի գործիքներից և սարքավորումներից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Քննարկվել է
11.11.2025 - 26.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 836
Տպել