Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

Հ Ր Ա Մ Ա Ն __ Ն   

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

        Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 352-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել համայնքների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումն ու վերահսկումն իրականացնելու կարգը ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի:

2 Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

                 ՆԱԽԱՐԱՐ`                                                              Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

                                                                                               ք. Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի ---------------------------ի N -----Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.       Սույն կարգը սահմանում է  (այսուհետ՝ Կարգ) Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից համայնքների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումն ու վերահսկումն իրականացնելու  նպատակները, սկզբունքները, իրականացման ընթացակարգը, սկզբունքները, Լիազոր մարմնի ներկայացուցիչների և համապատասխան համայնքի աշխատակազմի աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները։

2.      Կարգի նպատակն է ապահովել համայնքների աշխատակազմերում կադրային գործի վարման գործընթացների օրինականությունը, փաստաթղթաշրջանառության միասնականությունը, փաստաթղթերի հաշվառման ամբողջականությունը, ինչպես նաև մասնագիտաան կարողությունների զարգացումը։

3.      Կադրային գործի վարումը համայնքի աշխատակազմի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի և տվյալների կազմման, վարման, հաշվառման և պահպանման ամբողջական գործընթացն է, որը ներառում է աշխատողի աշխատանքի ընդունման, պաշտոնի փոփոխության, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, արձակուրդների տրամադրման, վարձատրության սահմանման, աշխատանքային հարաբերությունների դադարեցման և այլ կադրային գործողությունների իրավական, կազմակերպական և փաստաթղթային ապահովումը։

4.      Կադրային գործի վարման նկատմամբ վերահսկումը (այսուհետ՝ Վերահսկողություն)  գործընթաց է, որի նպատակն է  համայնքի աշխատակազմի կադրային փաստաթղթաշրջանառության և հաշվառման գործընթացների  իրականացման  ապահովումը օրենսդրական և մեթոդական պահանջներին համապատասխան,  իրավական խախտումների բացառման և  գործընթացների միասնականության ապահովումը։

5.      Վերահսկողության խնդիրներն են՝

1)     հայտնաբերել և վերացնել անձնական գործերի վարման  գործընթացներում առկա թերություններն ու խախտումները,

2)    ապահովել կադրերի փաստաթղթավորման և գրանցումների ճշգրտությունը,

3)    տրամադրել մեթոդական աջակցություն և խորհրդատվություն անձնակազմի գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողներին։

6.     Վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմնի կամ նրա պատվիրակմամբ մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։

7.      Վերահսկողություն իրականացվում է սույն կարգի համաձայն և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով։

 

2. ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

8.     Լիազոր մարմինը մեթոդական ղեկավարում իրականացնելիս՝

1)     մշակում և հաստատման է  ներկայացնում է կադրային գործի վարման  հաջորդ տարվա աշխատանքային ծրագիր,

2)    լրացումներ և փոփոխություններ է իրականացնում հաստատված աշխատանքային ծրագրում,

3)    համայնքային ծառայության ոլորտին առնչվող հարցերով մեթոդական աջակցություն  և խորհրդատվություն է տրամադրում աշխատակազմի քարտուղարներին և անձնակազմի կառավարման  գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողներին։

 

 

3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

9.     Վերահսկողություն իրականացնող անձինք իրավունք ունեն

1)   ազատ մուտք գործել համայնքի աշխատակազմ և պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր,

2)  ստանալ պարզաբանումներ և բացատրություններ,

3)  տրամադրել մեթոդական աջակցություն կադրային գործընթացների բարելավման նպատակով։

10.   Վերահսկողություն իրականացնող անձինք պարտավոր են

1)   պահպանել ստացված տեղեկատվության գաղտնիությունը,

2)  գործել միայն իրենց լիազորությունների սահմաններում,

3)  չխոչընդոտել համայնքի բնականոն աշխատանքին։

11.    Համայնքի ղեկավարն ու աշխատակազմի քարտուղարը պարտավոր են

1)   ապահովել Վերահսկողության իրականացման պայմանները,

2)  ներկայացնել պահանջվող փաստաթղթերը,

3)  սահմանված ժամկետում վերացնել արձանագրված թերությունները և գրավոր տեղեկացնել դրանց կատարումն ավարտելու մասին։

 

4. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՔԵՐԸ

12.    Վերահսկողությունը կարող է լինել՝

        1) պլանային, որը կատարվում է Լիազոր մարմնի կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն,

        2) արտահերթ, որը կատարվում է անհրաժեշտության դեպքում՝ բողոքների, դիմումների առկայության դեպքում։

13.   Վերահսկողության իրականացումը կարող է նախաձեռնվել նաև Լիազոր մարմնի կողմից՝ հայտնաբերված թերությունների կամ տվյալների անհամապատասխանության հիմքով։

14.    Վերահսկողության իրավական հիմքը հանդիսանում է Լիազոր մարմնի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված իրավական ակտը։

 

5ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ

  1. Վերահսկողության նախապատրաստական փուլում Լիազոր մարմինը.

1)     կազմում Վերահսկողության իրականացման տարեկան աշխատանքային ծրագիրը և ժամանակացույցը

2)    տեղեկացնում է համայնքի ղեկավարին Վերահսկողությունը սկսելուց՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

  1.  Վերահսկողության ընթացքում իրականացվում է

1)     համայնքային ծառայողների, հայեցողական և վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց  անձնական գործերի ուսումնասիրություն

2)    օրենսդրական պահանջների պահպանման իրավաչափության ստուգում

3)    անձնական գործերի հաշվառման, մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման, իրավական ակտերի հաշվառման մատյանների և վերապատրաստման հաշվառման մատյանների, ինչպես նաև զինապարտների գրանցամատյանների ուսումնասիրություն

4)    անձնական գործերի ուսումնասիրություն, մասնավորպես

ապաշտոնների անձնագրերի ուսումնասիրություն, մասնավորապես՝ գործառույթների, կրթության և աշխատանքային ստաժի ուսումնասիրության նպատակով

բ աշխատանքային պայմանագրերի և հրամանների իրավաչափության ստուգում

գ աշխատողների  աշխատանքի ընդունման, պաշտոնի փոփոխության և աշխատանքից ազատման ընթացակարգերի օրինականության ստուգում

դ արձակուրդների, գործուղումների ձևակերպման համապատասխանությունը օրեսնդրությանը

ե կարգապահական տույժերի կիրառման օրինականություն։

զ և այլն։

5)    ներքին  կանոնակարգի ուսումնասիրություն

6)   համայնքի ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակների ուսումնասիրություն

7)    թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով հայտարարված և  անցկացված կամ չկայացած մրցույթների վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն

8)   անձնական գործերի, աշխատանքային փորձի մասին վկայող փաստաթղթերի կամ էլեկտրոնային գրանցումների ամբողջականության ստուգում։

9)   այլ փաստաթղթերի ուսումնասիրություն։

  1. Վերահսկողությունն իրականացնող անձը պարտավոր է գործել միայն հրամանով սահմանված շրջանակներում և չխախտել համայնքի բնականոն աշխատանքը։

6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Վերահսկողության աշխատանքները ամփոփելուց հեոոո՝ Վերահսկողության արդյունքները ներկայացվում  են համայնքի ղեկավարին կամ վերջինիս փոխարինող անձին կամ աշխատակազմի քարտուղարին և տեղեկացնում նաև համապատասխան մարզպետի աշխատակազմին։
  2. Հրամանում նշված ժամկետների ավարտից հետո, ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, Վերահսկողություն իրականցնող անձանց կողմից կազմվում է զեկուցագիր իրականցված Վերահսկողության արդյունքների վերբերյալ, որտեղ առնվազն նշվում են

1)     հայտնաբերված թերությունները, խախտումները և դրանց բնույթը և իրավական հիմքերը,

2)    թերությունների և խախտումների վերացման  ուղղությամբ առաջարկությունները և  ժամկետները,

  1. Արձանագրված թերությունների  և խախտումների վերացման համար նվազագույն ժամկետը սահմանվում է 20 աշխատանքային օր՝ կախված թերության և խախտման վերացման բարդությունից։

12.  Կազմված զեկուցագիրը 3 աշխատանքային օրվա մեջ ներկայացվում է այն համայնքի աշխատակզմ  որտեղ  իրականացվել է  Վերահկողությունը։

13. Վերահսկողության արդյունքում Լիազոր մարմնի կողմից ներկայացված առաջարկությունները և դիտարկումները ենթակա  պարտադիր կատարման, իսկ դրանց կատարումը վերահսկվում է Լիազոր մարմնի կողմից։

  1. Լիազոր մարմինը կարող է վերահսկել իր կողմից ներկայացված առաջարկությունների ուղղությամբ տարվող աշխատանքների կատարման ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով կրկնակի այց համապատասխան համայնքի աշխատակազմ։
  2. Լիազոր մարմինը տարեկան ամփոփ հաշվետվության մեջ ներկայացնում է կատարված հսկողությունների քանակը, վայրը և արդյունքների վերլուծությունը։

 

7. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

  1. Համայնքը կարող է Վերահսկողության արդյունքները կամ զեկուցագրի բովանդակությունը բողոքարկել Լիազոր մարմնի ղեկավարին՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Լիազոր մարմնի ղեկավարը բողոքը քննում է 30 օրացուցային օրվա ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպել լրացուցիչ ուսումնասիրություն։
  3. Վերահսկողության արդյունքների վերաբերյալ վերջնական որոշման հետ անհամաձայնության դեպքում համայնքը կարող է դիմել դատարան։

  

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով նախատեսված պահանջները պարտադիր են Հայաստանի Հանրապետության մարզերի բոլոր համայնքների աշխատակազմերի, ինչպես նաև Երևանի  քաղաքապետարանի (այդ թվում՝ Երևանի բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի) աշխատակամզի համար։
  2.  Կարգի կիրառումն ապահովում է Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը։

 

 

  • Քննարկվել է

    10.11.2025 - 25.11.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 432

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: