Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջականացնելու, պահպանությունն ապահովելու, ուսումնասիրություններ իրականացնելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Չեսար Օրբելյանի իշխանական պալատը (ապարանքը) գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի կենտրոնում՝ համայնքապետարանից 70 մ հյուսիս-արևմուտք (աշխարհագրական կոորդինատներն են 39°51'47.57"N, 45°13'49.45"E, բարձրությունը ծ.մ. 1650 մ): Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13-14-րդ դդ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ: Չեսար Օրբելյանը նաև շինարար էր և գործարար և հավանաբար նա է XIV դ սկզբին կառուցել Հորս գյուղի իշխանական պալատը: 1326 թ պալատի մոտ կառուցել է միանավ եկեղեցի, իսկ 1332 թ Վարդենյանց լեռնանցքի բարձունքին՝ տնտեսական մեծ նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհային համակարգի Դվին-Պարտավ ճանապարհին՝ քարավանատուն։ Չեսար իշխանին է վերագրվում նաև քարավանատուն տանող ճանապարհին՝ Իջևանից և Ալձոր գետակների միախառնման վայրում գտնվող կամրջի կառուցումը։ Ապարանքը իր զբաղեցրած և սպասարկան համար անհրաժեշտ հողատարածքներով, ըստ Կադաստրի կոմիտեից ստացված գրության, հաշվառված են քաղաքացիների և իրավաբանական անձի (համայնքի) անվամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով (11.011.000 ՀՀ դրամ) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2024 թվականին իրականցրել է պեղումներ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով 2024 թվականին մշակվել է  ՀՀ Վայոց ձորի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 ՀՀ դրամ): Նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:

      3.  Կարգավորման նպատակը

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքի ամբողջացման արդյունքում կապահովվի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը և «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի տարածքին  կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում կներառվեն այն հողամասերը, որոնք կապահովեն հուշարձանի հետագա պահպանությունը,վերականգնումն ու կենսագործունեությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

       Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանների պահպանության և օգտագործման գործընթացները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման մարմնի, հանրության կողմից «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)»-ի պահպանության և օգտագործման խնդիրների լուծման համար:

        6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանին կից  հողամասերի նկատմամբ  հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)»  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի 10-րդ կետից՝ նկատի ունենալով, որ «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանը հանդիսանում է ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մասը, հայ ժողովրդի պատմության, պետականությանն առնչվող հնագույն ժամանակաշրջանի նշանակալի դրսևորումներից, ուստի այն առավել դիտարժան և գրավիչ դարձնելը, գովազդելը, զբոսաշրջային ծրագրերում հուշարձանը ներառելու գործոնը հավաստագրելը, զբոսաշրջիկների քաղաքակիրթ սպասարկումը, սննդի, հանգստի կազմակերպումը զգալիորեն առնչվում է այցելուների սպասարկման համար նախատեսված օբյեկտների առկայության հետ: Գործընթացի իրականացմամբ կապահովվի նաև արժեքավոր հուշարձանի  պահպանական միջոցառումների կազմակերպումը՝ հուշարձանի ամրակայման, տարածքի բարեկարգման աշխատանքների ապահովումը, զբոսաշրջային նպատակներով հուշարձանի գովազդումը և հանրահռչակումը, մշակութային և էկոտուրիզմի զարգացումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը  կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանի պահպանությանն առնչվող իրավական կարգավորման հնարավորության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների տարածքների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության գործընթացի իրականացումն է:

7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ ծախս սեփականատիրոջ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու պահանջով՝ օտարվող գույքի գնահատման արդյունքում հաշվարկված շուկայական արժեքի չափով:

  • Քննարկվել է

    07.11.2025 - 23.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 453

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: