«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Աբրահամյան 05.11.2025 10:55:54 | Առհասարակ պետք է արգելել կաթնային շիճուկ' նույն կաթի փոշին ներմուծել, տեղական կաթ արտադրողը կոպեկներով է կաթ հանձնում մթերքին,150-160 դրամ,վերջերս բոլոր կաթնամթերք արտադրող ընկերությունները շեշտակի թանկացրին իրենց արտադրանքը,բայց գյուղացուց մթերվող կաթի գինը մի լումա էլ չավելացավ,փոշուց պատրաստված մթերքն ավելի թանկ է,քան կաթը, տեղական արտադրողին աջակցեք,միսը ներմուծելով'տավարի,խոզի,հայ ֆերմերն է տուժում։ |
Կաթնային շիճուկ և կաթի փոշի ապրանքատեսակները իրարից միանգամայն տարբեր ապրանքներ են և ունեն օգտագործման տարբեր նշանակություններ, մասնավորապես՝ կաթնային շիճուկն օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ որպես հավելում հացին, հրուշակեղենին, պանիրներին և խմիչքներին, ինչպես նաև կոսմետիկայի և բժշկական ոլորտներում։ Հարկ է նշել, նաև որ կաթնային շիճուկ ապրանքատեսակը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 10 120 1, 0404 10 160 1ծածկագրերի ներքո, իսկ կաթի փոշին՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0402 21 990 0 ծածկագրի։ |