Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24 ի N 1418-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  ___ ___________ 2025 թվականի N ___ - Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24‑ի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» N 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1)   Հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ

«4) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը»

2)  Հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով

«5) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը

6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը

7) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    31.10.2025 - 15.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1111

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մարուսյա Բաբայան

03.11.2025

  • Լիովին համաձայն եմ Ա:յս համակարգի ներդրումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև կարևոր քայլ է դեպի պատասխանատու և արդար տնտեսական միջավայրի ձևավորում։ Այն համապատասխանում է միջազգային լավագույն փորձին և կարող է ծառայել որպես հիմք՝ հետագա թվայնացման և վերահսկողության մեխանիզմների զարգացման համար։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: