Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

թվականի N 

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N86 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) 2026 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 250 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում

2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N904 - Ն որոշմամբ։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

  • Քննարկվել է

    31.10.2025 - 15.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1009

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մարուսյա Բաբայան

03.11.2025

Այս որոշումը կարող է դիտվել որպես բարենպաստ ազդակ՝ Վիետնամի հետ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմք ստեղծելով ապագա փոխշահավետ առևտրային նախաձեռնությունների համար։

Նախաձեռնությունը համահունչ է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման և սննդային քաղաքականության նպատակներին՝ միաժամանակ պահպանելով ազգային շահերը և սպառողների իրավունքները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: