Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1) գործարքի առարկա համարվող ապրանքը ենթակա է վերադարձման` ամբողջությամբ կամ մասնակի,».

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3 Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված՝ համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:».

4) 4-րդ մասի 1-ին կետում նվազում են բառերից հետո լրացնել «գործարքից հաշվարկված հարկման բազաները և (կամ)» բառերով, իսկ 4-րդ մասի 2-րդ կետում ավելանում են բառերից հետո լրացնել «գործարքից հաշվարկված հարկման բազաները և (կամ)» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 10-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

6) մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցվող ծառայության մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում արտացոլված գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, ընդհանուր արժեքը, գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ենթակա է փոփոխման:»

3) 11.1-ին մասում չի կարող դուրս գրվել բառերից հետո լրացնել «կամ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը (այդ թվում՝ ճշգրտող) չի կարող չեղարկվել» բառերով,

4) 13-րդ մասը լրացնել «, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով ձեռքբերված ապրանքի վերադարձի մասով տրամադրվում է հսկիչ դրամարկղային մեքենայի վերադարձի կտրոն» բառերով։

Հոդված 3 Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ մասերով» բառերով

2) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն մասի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր են համարվում Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:»

3) ուժը կորցրած ճանաչել 2.1-ին մասը,

4) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «(բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների)» բառերը փոխարինել «(բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման  գործարքների)» բառերով։

Հոդված 4 Օրենսգրքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4 Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:»։

Հոդված 5. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 20-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.».

2)  14-րդ կետում պետությանը բառից հետո լրացնել «կամ համայնքին» բառերով

3) 18-րդ կետից հանել «պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը և «տուրքի վճարում»  բառերից հետո լրացնել «` համապատասխանաբար վճարվող պետական տուրքի և (կամ) տեղական տուրքի մասով» բառերը

4) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«48) զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջային գործակալի կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.»։

Հոդված 7. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր է, կամ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, կամ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:»։

Հոդված 8. Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 2-րդ մասով`

«2. Համապատասխան գործարքին վերաբերող` Օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում չեղարկված հարկային հաշվի փոխարեն`

1) մատակարարների կողմից դուրս գրված` ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլինեին չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը,

2) ԱԱՀ վճարող համարվողի կողմից Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դուրս գրված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը այն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:»։

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով մինչև այդ գործարքների իրականացման օրը ներառող  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:»։

Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ամսվա 20-ը ներառյալ» բառերից հետո լրացնել «Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը,

2) 2-րդ կետից հանել «՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3 Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև այդ գործարքների իրականացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»։

Հոդված 12. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից հանել «(բացառությամբ կոնյակի սպիրտի)» բառերը,

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ մասերը։

Հոդված 13. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, որոնց համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ» բառերը։

Հոդված 14. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 91-ին մասում «ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից» բառերից հետո լրացնել «ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը ծառայության, այդ թվում` էլեկտրոնային, մատուցման կամ Հայաստանի Հանրապետության» բառերը։

Հոդված 15. Օրենսգրքի 293-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «, 2-րդ և 4-րդ կետերով» բառերով,

2) 2-րդ մասում «3-5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 2.1-ին մասով» բառերը փոխարինել «3-րդ և 5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 303-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ  մասով.

«3. Օրենսգրքի 288-րդ հոդված 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան հարկային մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 17.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 7-րդ, 9-րդ, և 11-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նույն հոդվածներով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 11-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:

  • Քննարկվել է

    28.10.2025 - 12.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2234

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: