«ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 263 որոշմամբ սահմանված են այն ապրանքների կատեգորիաները, այդ թվում` հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների կատեգորիաներ, որոնց` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրման դեպքում դրանց ուղեկցող` տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերը կարող են կիրառվել որպես ապրանքի հայտարարագիր: Նույն որոշմամբ սահմանված են նաև տվյալ փաստաթղթերի՝ որպես ապրանքների հայտարարագիր կիրառման կարգավորումները։
Որոշմամբ առկա է նաև հնարավորություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանելու այլ կատեգորիայի ապրանքներ, որոնց համար որպես ապրանքների հայտարարագիր կարող են կիրառվել ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև որոշ ընթացակարգային հարաբերություններ՝ մաքսային մարմինների կողմից ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ձևավորման նպատակով:
Ներկայումս հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքներ, այդ թվում` դոպինգ հսկողության նպատակների համար նախատեսված ապրանքները, միջազգային պաշտոնական ցուցահանդեսների, սպորտային միջոցառումների կազմակերպման համար նախատեսված ապրանքները և այլ ապրանքները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով փոխադրման ժամանակ ենթակա են հայտարարագրման ապրանքների հայտարարագրի կիրառմամբ։ Հաշվի առնելով խնդրո առարկա ապրանքների կատեգորիաների առանձնահատկությունները, մաքսային գործառնությունների իրականացման ժամանակա-հատվածի կրճատման նպատակով անհրաժեշտություն է առաջացել հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների համար, որոնք ներառված չեն Մաքսային միության հանձնաժողովի վերը նշված որոշման մեջ, սահմանել՝ տվյալ ապրանքների համար՝ ուղեկցող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների հայտարարագիր կիրառման հնարավորություն:
Նախագծով նախատեսվում է նաև սահմանել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերը որպես ապրանքի հայտարարագիր կիրառելու դեպքում ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի՝ մաքսային մարմնի կողմից ձևավորման հնարավորություն՝ հաշվառման և հսկողության նպատակներով: Հաշվի առնելով այն, որ տվյալ գործընթացի իրականացումը ռեսուրսատար է, նախագծով առաջարկվում է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին վերապահել այդպիսի գործառնությունների իրականացման մեկնարկի ժամկետների սահմանման իրավասությունը։
-
Քննարկվել է
14.10.2025 - 29.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1287
Տպել