«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Հիմնավորոմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
1.Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ժամանակ անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակալու մարմին որոշելու օրենսդրական բացը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։
Փոփոխությունները և լրացումները սահմանելու են․
- Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու դեպքում տուգանքի նշանակող մարմինը և կիրառվող տուգանքի չափերը։
2.Ընթացիկ վիճակը և խնդիրները
Գործող իրավական ակտերում նախագծով ներկայացված դրույթները կարգավորված չեն։
3.Կարգավորման նպատակը
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ժամանակ անտոմս երթևեկելու դեպքում տուգանքները կիրառող մարմնի որոշումը, չափերի սահմանումը և անտոմս երթևեկելու կանխարգելումը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի բնագավառում անտոմս երթևեկելու կանխարգելումը և վարչական տուգանքի նշանակումը:
6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը պետական բյուջեի փոփոխության չի հանգեցնում։
7.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ գործադիր մարմնի ճյուղային ոլորտում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում։
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2025 թվականի մարտի 24-ի նիստի թիվ ԿԱ/90-2025 արձանագրության 2.1-ի կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից։
-
Քննարկվել է
14.10.2025 - 30.10.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 723
Տպել